Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Զորիկյան. «Երբ իշխանություններից ոչինչ չես ակնկալում, ստիպված դու պետք է ինչ-որ ձեւ սատար կանգնես քաղբանտարկյալներին»

Դեկտեմբեր 28,2014 00:00

Էդուարդ Զորիկյանի կարծիքով՝  քաղհալածյալների համար կազմակերպված աճուրդը դրա հետեւանք է

Ինչպես Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, այսօր դեկտեմբերի 27-ին, «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր համերգ-աճուրդ, որի նպատակն է մարդասիրական օգնություն տրամադրել քաղբանտարկյալներին: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել երգահաններ Էդուարդ Զորիկյանը, Ռուբեն Հախվերդյանը, Կարեն Մամիկոնյանը, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների անսամբլը եւ այլք:

Էդուարդ Զորիկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ իշխանություններից ոչինչ չես ակնկալում, ստիպված պետք է ինչ-որ ձեւ սատար կանգնես քաղբանտարկյալներին: Ըստ նրա՝ կազմակերպված հանգանակությունը հենց դրա հետեւանքն է: Նրա խոսքերով՝ իրականում խնդիրն այլ ձեւ է լուծվում. Երբ հասունանա է հեղափոխական իրավիճակը նշանակություն չի ունենա, թե ակտիվ քաղաքացիներին բանտարկել են, թե ազատության մեջ է. «Ինքն իրեն փլուզվում է եւ այդ ժամ քաղբանտարկյալները հայտնվում են ազատության մեջ եւ դառնում են երկրի կյանքի նոր փուլի առաջնորդներ: Ուրիշ էլ ի՞նչ պետք է անենք, գնանք գրոհե՞նք: Այս պարագայում, եթե դու չես անում, միեւնույն է ինչ որ ձեւ բռնի ուժ են կիրառում՝ մեքենաներ են հրկիզում, 7-8 հոգով հարձակվում են մեկ հոգու վրա շատ էլ, որ կռված ազատամարտիկ է, տարիքն առած մարդ է այսօրվա օրով: Ում վրա էլ 7-8 հոգով հարձակվեք, իհարկե՛, կծեծեք»:

Էդուարդ Զորիկյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը երկար չի տեւի, ըստ նրա, պատմությունը ցույց է տալիս, որ որոշ ժամանակ հետո ժողովուրդը ոտքի է կանգնելու. «Երբ վերեւները չեն կարողանում կառավարել, ներքեւները չեն ուզում հին ձեւով ապրել: Այսօր երկուսն էլ մոտենում են, բայց դա երբ կլինի 2 ամի՞ս, թե՞ 2 տարի հետո ես չեմ կարող ասել»:

Հիշեցնենք՝ համերգից հետո տեղի է ունեցել աճուրդը, որին ներկայացված են հայ նկարիչների քսան աշխատանքներ: Աճուրդից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է քաղհալածյալների ընտանիքներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031