Ռուբեն Հախվերդյանը՝ Սերժ Սարգսյանին. «Բազար արա՛»
Թեքեյան կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի կազմակերպած համերգ-աճուրդը, որի նպատակն է մարդասիրական օգնություն ցուցաբերել քաղհալածյալներին: «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամ Սյուզան Սիմոնյանը նշեց, որ համերգ-աճուրդը հիմնադրամի առջեւ կբացի մարդասիրական օգնության անսահման ճանապարհը, որի կարիքն ունեն Հայաստանում քաղաքացիական դաշտում արդարություն հիմնելու համար պայքարի դուրս եկած քաղաքացիական ակտիվիստները.
«Մենք վստահ ենք, որ մեր նախկին, ներկա եւ ապագա նվիրատվությունների հետ միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Եվ կարծում եմ՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արժանանանք ե՛ւ մեր ժողովրդի, ե՛ւ մեր նվիրատուների վստահությանը, իսկ վստահությունը շատ կարեւոր է այս աշխատանքում»:
Կարդացեք նաև
Համերգի ընթացքում ելույթ ունեցան երգահաններ Էդուարդ Զորիկյանը, Ռուբեն Հախվերդյանը, Կարեն Մամիկոնյանը, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների անսամբլը եւ այլք: Համերգից հետո տեղի ունեցավ աճուրդը, որին ներկայացված են հայ նկարիչների քսան աշխատանքներ:
Ռուբեն Հախվերդյանը իր ելույթից հետո ներկաներին տեղեկացրեց, որ իր ընկերը՝ Վոլոդյա Ավետիսյանը, եւս քաղբանտարկյալ է. «Սերժ Սարգսյանը աչքիս ոնց որ թե ռուսական էմիսար ա թվում: Հատուկ բերեցին այստեղ, որովհետեւ ինչ ասում ա Վոլոդ ձյաձյան, ինքը պետք ա չեստ տված անի, գոնե բազար անի մի քիչ: Բազար արա՛, մի՛ ասա՝ չէ՛, չենք միանում, բայց բազար արա՛ մի օգուտ բեր: Կներե՛ս էլի, Սերժ ջան, բայց վարյանտ չունեմ չասելու, որ չասեմ, ռակ կկպնեմ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Մեծ Մարդ,, Մեծանուն արուէստագէտ:
Ամէն անգամ լսելով Ռուբէն Հախվերդեանի երգերը՝ պարզապէս հիանում եմ ե՛ւ երգերի մեղեդիով, ե՛ւ առաւել եւս անաղարտ հայերէն բառերով:
Ի նշան երախտագիտութեան՝ շուտով նրա տասնեակ յայտնի երգեր կը տեղադրեմ Յութուբի իմ էջում (Artur Lazarian)՝ որպէս մէկ տեսանիւթ:
Փափագս է մի օր հանդիպել այս մարդուն դէմ առ դէմ:
Եւ ինչքան հաճելի է, որ մտաւորական մարդը նաեւ ըմբոստանում է Սերժ Սարգսեանի կատարեալ սնանկ եւ անփառունակ քաղաքականութեան դէմ: