Այսօրի «Նաիրիտ» գործարանում տեղի է ունեցել գործարանի ճակատագրի եւ աշխատակիցների աշխատավարձերի մարման հարցերով քննարկում: Աշխատակիցները պահանջել են քննարկմանը մասնակցի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը:
Aravot.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ չի կարող քննարկման մասին մանրամասներ հրապարակել, քանի որ հենց քննարկման ժամանակ են այդպես որոշել. «Կարող եմ միայն ասել, որ երկուշաբթի օր հանդիպում է լինելու Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, կրկին նույն հարցն ենք բարձրացնելու աշխատավարձերի վճարման եւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման մասին: Նախարարի հետ հանդիպումից հետո այլ մանրամասներ կտեղեկացնենք լրատվամիջոցներին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ