Աստղագիտության ոլորտում ամեն տարի կան որոշակի նվաճումներ, սակայն դրանք աշխարհ շրջող հաջողություններ չեն։ Այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։ Նրա ներկայացմամբ՝ աստղերի առաջացման տիրույթի ուսումնասիրության բնագավառում, տիեզերքի կառուցվածքի եւ էվոլյուցիայի հետ կապված տարբեր բնագավառներում հայկական աստղագիտությունը լուրջ հաջողություններ է գրանցել։ Հայկ Հարությունյանը վստահեցնում է, որ Վիկտոր Համբարձումյանի ժամանակ նվաճումներն ավելի շատ էին, քանի որ հիմա Վիկտոր Համբարձումյանի նման մեծություններ չկան Հայաստանում եւ այն պատճառով էին շատ նվաճումները, որ գիտության նկատմամբ ունեցած վերաբերմունքն էր ուրիշ, երբ բոլոր շրջաններից հավաքում էին միայն լավ կարողություններ ունեցող անձանց. «Այդ մարդիկ վճարվում էին, կարող էին նորմալ ապրել եւ ժամանակը ծախսում էին գիտության վրա»։
Պրն Հարությունյանը, ամփոփելով 2014 թվականը նշեց, որ այս տարի վերանորոգվել են 1980-ական եւ 1990-ական թվականներից նորոգման կարիք ունեցող աստղադիտակներից երկուսը։
Պրն Հարությունյանի խոսքով՝ աստղագիտությունը մշակույթի մի մաս է կազմում, եւ այդ պատճառով այս տարի նաեւ կազմակերպվել է «Աստղագիտությունը ազգային մշակույթում» խորագիրը կրող գիտաժողովը՝ վեր հանելու համար Հայաստանի տարածքում աստղագիտության զարգացման հնադարյան եւ ժամանակակից փուլերը։
Պրն Հարությունյանի խոսքով՝ երիտասարդ կադրերի պատրաստումը եւ ներհոսքը մնում է ամենակարեւոր խնդիրներից մեկը. «Աստղադիտարանում գիտական անձնակազմի երեսուն տոկոսը կազմում են մինչեւ երեսուն տարեկան գիտաշխատողները։ Դա բավականին մեծ թիվ է։ Եթե ես ասեմ, որ հիացած եմ նրանցով, դա այդպես չէ, բայց հույս կա։ Նրանց մեջ իսկապես կան լավ աշխատողներ, մյուսները պետք է շատ աշխատեն»։ Պրն Հարությունյանը նաեւ դժգոհություն հայտնեց երիտասարդների համալսարանական կրթությունից։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիրելի Էլյա, նորից ծիծաղելով հարցնեմ.
-ՕրիոնըՀայաստանի*ց, թե հայերն են բնակեցնելու:
Հիմա ի*նչ:Սովորական մարդ չե*մ…Սատանաները փախչու*մ են…
Ուրեմն, Օրիոն, դեպի Օրիոն: