Բանակում մահացած զինվորների մայրերին Սերժ Սարգսյանի՝ ընդունել-չընդունելու պատասխանն այդպես էլ չտվեցին
Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմից պետք է պատասխանեին՝ Սերժ Սարգսյանն ի վերջո կընդունի՞ խաղաղ պայմաններում զինծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին:
Մեկ ամիս առաջ զոհված զինվորների 5 ծնողները դիմում էին գրել նախագահ Սերժ Սարգսյանին եւ խնդրել ընդունել իրենց, այսօր պատասխանի վերջնաժամկետն է, ու նախագահականից ընդունելության մասին որեւէ պատասխան մայրերը չեն ստացել:
Նշենք, որ զինվորների մայրերը պարբերաբար բողոքի ակցիա են անում թե կառավարության շենքի մոտ, թե նախագահի նստավայրի եւ այլ պաշտոնական վայրերում, պահանջելով բացահայտել իրենց զավակների՝ խաղաղ պայմաններում բանակում մահանալու պատճառները. ծնողները վստահ են, որ սպանություն է տեղի ունեցել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում 2010 թվականին մահացած զինվոր Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն ասաց, որ նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում բաց դռների օր է եղել, եւ զոհված զինծառայողների երեխաների համար տոնական օր էին կազմակերպել. «Մարգարիտա Խաչատրյանն ու զոհվածների մամաները, ահագին երեխաներ, բոլորը հավաքվել էին Բաղրամյան 26-ում, Սերժ Սարգսյանի մոտ: Մենք հարց տվեցինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ բոլորի համար բաց դռների օր է, բոլորին ընդունում են, իսկ այս հինգ ծնողին գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը չի ընդունում: Գոնե այնտեղ եղած ծնողներից մեկը հարց տա Սերժ Սարգսյանին՝ ինչո՞ւ են հինգ ծնողները տարիներ շարունակ կանգնում կառավարության շենքի մոտ, հիմա էլ նախագահի նստավայրի մոտ: Ուր գնում ենք, ասում են՝ վերեւից է, վերեւից է, է˜, վերեւն էլ Բաղրամյան 26-ն է: Ոչ ոք չի ընդունում, ստիպված դիմում ներկայացրեցինք, որ գոնե մեկը մեր դիմումին ընթացք տա:
Երեկ չէ առաջին օրն էլ գնացինք նախագահականի նամակների բաժնի պետ Աիդայի մոտ: Զբաղված էր, բայց ես գոռգոռացի, թե՝ գոնե դու հասկանո՞ւմ ես, ես 4-րդ տարին է արդեն, որ իմ տղուն դրել եմ հողը, գոնե մեկն ու մեկը պիտի պատասխան տա իմ երեխային սպանելու համար: Ինքն էլ ասեց՝ ի՞նչ եք ասում, եթե ինչ- որ մեկն ինձ հանձնարարություն տար, որ նման բան արեք, ես կանեի: Դուրս եկավ, որ ոչ մեկը, կոպիտ ասած, բանի տեղ չի դնում մեզ: Այսինքն, իրենք լավ գիտեն, որ այս հինգ երեխաների գործերը սպանություններ են, իրենք կոծկել են, բոլորիս հույսը Բաղրամյան 26-ն է, ու չի օգնում»:
Տիկին Ղազարյանն ասաց, որ իրենք չեն դադարեցնելու իրենց բողոքի ակցիաները, ամանորյա տոներից հետո հենց առաջին աշխատանքային օրերին նորից իրենց դուրս են գալու փողոց ու համապատասխան պաշտոնյաներից պահանջելու են վերջապես բացահայտել իրենց երեխաների մահվան պատճառները:
«Բոլորի մոտ եմ ասել, բայց ուզում եմ մի հատ էլ կրկնել՝ թող դրանք չիմանան, թե էդ աթոռն իրենց համար հավերժական է: Մի օր էլ էդ բաժակները բարձրացնելիս ու խմելիս կոկորդներիդ վրա է մնալու, էդքան զինվորների սպանությունները չեք մարսելու»:
Տիկին Ղազարյանը պատմեց, որ վերջերս զինկոմիսարիատից են այցելել իրեն. «Զանգեցին՝ թե բա «վայենկոմից ենք», բա գիտենք, որ այս օրը ձեր տղայի 4-րդ տարին է, ուզում ենք իմանալ, դուք տանը հավաքվո՞ւմ եք, թե՞ միանգամից գերեզմաններ եք գնում, մենք ուզում ենք հարգանքի տուրք մատուցենք: Ասացի 3 տարվա մեջ մի անգամ չեք զանգել, մի հատ մեխակ Արթուրիս շիրիմին չեք դրել, էդ ո՞նց ստացվեց որ 4-րդ տարում դուք ուզում եք գալ մեր տուն: Եկան, մենք էլ ծնողներով հավաքվել էինք, զրուցեցինք, ասացինք՝ ի՞նչ է, սա նոր բան է, որ սպանված զինվորների տուն ենք այցելում, իրենք էլ պատասխանեցին, թե՝ հա: Գիտեք, բառ չունեմ ասելու, չգիտեմ՝ ի՞նչ անուն դնեմ էս ամենին: Մենք պահանջում ենք բացահայտել մահվան պատճառները, մենք գոռում ենք՝ սպանել են մեր երեխաներին, իրենք մեզ ոչ լսում են, ոչ բանի տեղ դնում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Եվ ո*վ լսի Ձեզ, մայրեր սիրասուն,
Ձեր սրտի ցավը խորթ է դահիճին,
Ձյունանուշիկ ու ձմեռ պապ դառել,
Մանկապարտեզի աշուղ են դառել:
Հայրենիքի ու մանկության հեքիաթն են պատմում,
Ձեր Նազարին, Ուստիանին ցավը չի հուզում,
Ինքնաթիռից կախված փախել, հասել է ՀՀ,
Թմրած խնդա ու քեֆ անի, էլ ի*նչ գիտի նա:
Աստված մի տղա չի տվել նրան, հարմար չի գտել,
Մայրեր, օջախի ձեր լույս մարողը ֆաշիստ է եղել,
Ֆաշիստն ինչ անի, ինչ ասի,ինչպես, երբ օգուտ չունի,
Զոհերի դիմաց վաղը ԴԱՀԿ ից փաթեթ էլ կգա:
Փառք աստծո, փաթեթն է գալիս դրսից,
Ղարա բութիզմը կբովվի հրից:
Ես ցավը սուրբ է, ձեր նման մայրեր,
Չխոնարհվողը ղարաբա ցի է սերժիկ փոքրաձև: