Aravot.am-ի տեղեկություններով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ) դադարեցրել է պայմանագիրը հանրապետության երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի հետ: 2015 թվականի համար ստորագրված նոր պայմանագրով երիտասարդական հավաքականը կգլխավորի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչներից մեկը՝ Կարեն Աղամալյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ