Այգեպարցիները տներում լույսեր չեն վառում
Այսօր, ժամը 14-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից 7-8 գնդակ է արձակել Այգեպար գյուղի ուղղությամբ: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց,որ գնդակներն ուղղված են եղել գյուղում շարժվող ավտոմեքենային, տների պատերին եւ տանիքներին: Տուժածներ չկան: Գյուղապետն ասաց, որ այգեպարցիները երեկոյան իրենց տներում լույսեր չեն վառում, որովհետեւ ադրբեջանական զինուժի համար դրանք թիրախ կարող են դառնալ: Նույն պատճառով Այգեպարում տոնածառի վրա լույսեր չեն վառվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարևորը Նազարը հայոց ,,կաբինետում ,, տոնածառի լույսերի տակ փոքրիկների հետ բոյով ու գահով է չափվում: