Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը՝  աշխատանքից ազատվածների մասին. «Դա իրենց կամքն  է»

Դեկտեմբեր 27,2014 15:26

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից  Aravot.am-ը հետաքրքրվեց, թե քանի առավել վտանգված հուշարձան կա, ո՞վ է վերահսկում դրանց վերականգման հետ կապված գումարները, եւ ի՞նչ թերացումներ կան այս առումով:

Հասմիկ Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի կատարվում է հուշարձանների  դիտանցում, ընտրվում են այն հուշարձանները, որոնց վերաբերյալ պահպանական հաստատություններից ստանում են ազդակներ: Նրա ասելով, այդ իմաստով կա 160 առավել վտանգված հուշարձան, դրանցից քսանը մտել են վերականգնման ծրագրի մեջ: Հասմիկ Պողոսյանի ասելով, նախկինում թերացումներն ավելի հաճախ էին հանդիպում,  խնդիրներն էլ նվազել են: «Հիմնականում նախագծային փաստաթղթերի ոչ լիարժեքության մասին է խոսք գնում, սա է հիմնական խնդիրը»,-ասաց նա:

Մեր հաջորդ հարցին էլ, ինչպե՞ս կմեկնաբանի վերջին օրերին նախարարությունում լարված մթնոլորտը եւ  որոշ աշխատակիցների հեռացումը, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր կազմակերպություն դինամիկ օրգանիզմ է, եւ  եթե մարդիկ դիմում են գրում, դա իրենց կամքն է»:

Մասնավորեցված «Հայֆիլմի» ճակատագրի  մասին «Ազատություն» ռ/կ-ի հարցի հետ կապված էլ ասաց, որ զբաղվում են հարցով. «Ինձ համար կարեւոր է ֆիլմաֆոնդի ճակատագիրն, հինգ հարյուրից ավելի ֆիլմերի ճակատագիրը, որ տնօրինում է այդ կազմակերպությունը: Ես չեմ կարող պատասխանել գույքային մասով, լիազորություններ չունեմ, բայց ֆիլմերի մասով կասեմ, որ թվայնացման առումով բազմաթիվ թերություններ կան»:

Նախարարը հավելեց, որ իրենց ու հասարակությանը չի բավարարում  ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը: Նրա ասելով, կազմակերպությունները, որոնք վերանորոգվում են, կարիք ունեն նաեւ վերազինման, իսկ գումարները քիչ են: Ըստ նախարարի, չլուծված խնդիրների շարքում է նաեւ որակյալ մշակութային արտադրանքի ոչ բավարար ծավալը, որը, նրա ձեւակերպմամբ, ո՛չ կառավարելի է եւ ո՛չ էլ ուղղորդվող:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031