Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարությունում կայացած ասուլիսին ամփոփեց տարին: Նախարարը փաստեց, որ 2014 թվականին, երբ պատրաստվում էին նաեւ Ցեղասպանության տարելիցին, չէին կարող իրենց բոլոր գործողությունները չդիտարկել այդ համատեքստում:
Հավելեց, որ բոլոր ուղղություններով մշակվում են օրենքներ, օրինակ` դրանց թվում է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին օրենքը: Նախարարը փաստեց, որ թանգարանային ոլորտը չուներ օրենք, որի պատճառով դաշտում ծագում էին խնդիրներ, այժմ օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն: Ըստ Հասմիկ Պողոսյանի, աշխատել են մշակույթի մատչելիությունը էլեկտրոնային շտեմարանների միջոցով ապահովելու ուղղությամբ: Շուտով կստեղծվի նաեւ մշակութային արժեքների համապարփակ շտեմարան:
Նրա խոսքով` մեր մշակույթը պահանջում է մեծ ներդրումներ, դրա համար էլ պետություն-մասնավոր հատված ակտիվ համագործակցում են: Նախարարը կարեւորեց պետական թանգարանների հավաքածուները Գաֆէսճեան մասնավոր թանգարանում ներկայացնելը: Հավելեց, որ 224 մլն դրամ է ծախսվել 10 որմնանկարներ վերականգնելու համար, որի առյուծի բաժինը՝ մասնավոր հատվածի միջոցներով: Նախարարն ասաց, որ սահմանային համայնքների երեխաների համար առաջին անգամ գիտակրթական եւ ճանաչողական ծրագրեր էլ են իրականացվելու: Նաեւ ԿԳ նախարարության հետ օրենքով սահմանվելու են այն կրթական հաստատությունները, որոնք գեղարվեստական կրթություն են իրականացնում: Նշեց, որ 116 անուն գիրք է տպագրվել պետպատվերով:
2014-ի գերակայությունը նախարարության կողմից երգչախմբային արվեստի զարգացումն էր հայտարարված, դա, Հասմիկ Պողոսյանի խոսքով, պայմանավորված էր Կոմիտասի հոբելյանով, տարեսկզբին էլ կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ