«Սխալ եք ասում, 100 տոկոս սխալ եք ասում, այս դաշտում մոնոպոլիա չկա: Անհատներին դուք ձեւ եք գտել վարկաբեկելու: Տարոն Մարգարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն այս դաշտում սեփականություն չունի, ունեցել է շատ շուտ». Գագիկ Բեգլարյանն է իր պաշտպանության տակ առել գործող քաղաքապետին:
Պատճառը բոլորովին էլ այն չէ, որ ինքը որոշել է, որ «միշտ բոլոր հարցերին՝ եթե ինձ չի վերաբերվում, վերաբերվում է ուրիշին, պաշտպանելու եմ մինչեւ վերջ եւ ապացուցելու եմ, որ այդ մարդը ճիշտ է, որովհետեւ ես հավատում եմ մարդկանց եւ մարդկանց հայտարարություններին», այլ այն, որ ինքն ուզում է համոզել, որ նորից Երեւանի քաղաքապետ դառնալու մտադրություն չունի՝ ինչպես ասում են չար լեզուները: Եվ գործող քաղաքապետի հետ էլ «ցենտր» հարաբերություններ ունի:
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: