Նախօրեին ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը ձերբակալվել է։ Դատավորը կասկածվում է 20 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։ Այս մասին երեկ հաղորդագրություն տարածեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ Խաչատուր Խաչատրյանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին: Վերջինիս շահերի պաշտպան Կարեն Թումանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ փաստացի, դատավորը կաշառք չի ստացել եւ նշված հանգամանքը իրականությանը չի համապատասխանում: Խ. Խաչատրյանի մտերիմները մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում նշել են, որ դատավորը իր սեղանին դրված գումարին չի էլ դիպչել: Երեկվա դրությամբ դատավորի մասնակցությամբ դեռ որեւէ քննչական գործողություն չէր իրականացվել: Նա ցուցմունք չի տալիս:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Համակարգի շղթան իր օղակի դեմ:Օղակաթարմացում է:
Մեծ կաշառք կտա և կստացվի որ կաշառք չի վերցրել