Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին տարիների համար աննախադեպ քանակով գրքեր են տպագրվել». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 27,2014 10:45

Գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ անցնող՝ 2014 թվականը կարեւորում է առաջին հերթին գրահրատարակչական ոլորտում ունեցած արդյունավետ աշխատանքով։

-Վերջին տարիների համար աննախադեպ քանակով գրքեր են տպագրվել: Եվ կարեւորն այն է, որ դրանց մակարդակը, որակն է էապես բարձրացել, ու նաեւ պոլիգրաֆիական առումով են ավելի լավը: Հատկապես թարգմանական դաշտում եղան մի քանի իրադարձություններ:
Ցավոք, արդեն երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանը 2014 թվականին տպագրեց իր բոլոր նախկին թարգմանությունները, եւ դա մեծ նվեր էր հանրությանը, ընթերցողներին: Տարեվերջին Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ լույս տեսավ Ումբերտո Էկոյի երկար սպասված «Վարդի անունը» վեպը:

Տպագրվեցին աշխարհահռչակ հեղինակների նոր ստեղծագործություններ, կարելի է իրադարձություն համարել «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարի հիմնումը «Անտարես» հրատարակչության կողմից, որն արդեն երկու հեղինակի գործ է տպագրել:
Այս տարի լույս են տեսել նաեւ ժամանակակից հայ գրողների, մասնավորապես Արամ Պաչյանի նոր ժողովածուն, Արտավազդ Եղիազարյանի, Դիանա Համբարձումյանի, շատ երիտասարդ բանաստեղծների գրքեր:
Մի խոսքով` դաշտն այդ առումով շատ ակտիվ է, բայց 2015-ից սպասում եմ ոչ միայն գրահրատարակչական, այլեւ ընթերցողական ակտիվություն: Ի վերջո, այս ամենը ստեղծվում է նախեւառաջ ընթերցողների, դրանով իսկ` գրական դաշտում, երկրում ընդհանրապես մթնոլորտ փոխելու համար:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031