Լրահոս
Օրվա լրահոսը

Ու՞մ հետ ենք գնալու անտառ. «Ազգ»

Դեկտեմբեր 27,2014 10:38

Անտառ կարելի է գնալ տարբեր պատճառներով, օրինակՙ սունկ կամ վայրի մորի հավաքելու, կամՙ որսորդության, կամՙ պարզապես զբոսնելու: Ըստ էության անտառ գնալու պարագայում կարեւոր չէ գնալու նպատակը, կարեւորն այն է, թե ո՞ւմ հետ ես գնում: Եթե անտառ գնացողներն իրար չեն վստահում, ապա այդ ճանապարհորդությունը կարող է անվտանգ չլինել ոչ միայն անտառում ապրող գազանների, կամ որսի հարմար կենդանիների համար, այլ նաեւՙ որսորդներից յուրաքանչյուրի:

Հետեւաբար անտառ գնալու համար երկու կարեւոր նախապայման կաՙ գնալու նպատակից կարեւոր. մենակ չգնալը եւ ընկերների ով լինելը:

Հունվարի մեկից, ընդամենը մեկ շաբաթից փոքր-ինչ ավել ժամանակահատված հետո, Հայաստանըՙ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ… գնում է անտառ, այնտեղ այս կազմին միանալու խոստում է տվել նաեւ Ղրղըզստանը:

Միաբերան պնդել, որ այս երկրները մեր վստահելի բարեկամներն ենՙ չենք կարող, ոչ ոք չի կարող: Օրինակ, հիշյալ երկրներից միայն Ռուսաստանն է, որ ճանաչել եւ դատապարտել է հայերիս հարցերի հարցը Ցեղասպանությունը: Մյուսները, ենթադրենք թյուրքախոս ղազախները, ոչ միայն չեն ճանաչել, այլեւ չեն էլ ճանաչի, համենայն դեպսՙ ավելի վաղ, քան դա կանի Թուրքիան:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031