Ինչո՞վ աչքի ընկավ 2014 թվականը Հայաստանի համար, հանրային կյանքի առավել արդյունավետ կազմակերպման, երկարաժամկետ հեռանկարային զարգացումների ի՞նչ նախադրյալներ ստեղծեց, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ մեր քաղաքացին գալիք՝ 2015 թվականին։ Անցնող տարվա հանգուցային իրադարձությունները, ի պատասխան մեր հարցերի, փորձում է հանրագումարի բերել ՀՀԿ խորհրդարանական խմբակցութան անդամ, ՀՔԴՄ նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
-2014թ. առանձնանալու է մի քանի առանցքային դրվագներով։
Առաջինը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումն է, որի նշանակությունը՝ թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների տեսանկյունից, ուղղակի դժվար է գերագնահատել։ Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը հայտնվել է աշխարհաքաղաքական նոր քարտեզի, նոր կոնֆիգուրացիայի ձեւավորման անխուսափելի անհրաժեշտության առջեւ, եւ մենք դրա ականատեսն ենք։
Այդ գործընթացները, անկասկած, չեն շրջանցում նաեւ Հարավային Կովկասը եւ ուղղակի առնչություն ունեն նաեւ Հայաստանի հետ՝ ե՛ւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու, ե՛ւ ներքին տնտեսական զարգացումների համատեքստում։ Այդ նոր կոնֆիգուրացիայի հիմքում ընկած են աշխարհատնտեսական կարողությունները, եւ այսօր մրցակցությունը, ըստ էության, ծավալվում է ոչ թե առանձին պետությունների, այլ մեգաէկոնոմիկաների միջեւ։
Այս զարգացումների ֆոնի վրա ձեւավորվում է մի նոր կառույց՝ տնտեսական կարողություններով, որի անունը Եվրասիական տնտեսական միություն է, եւ Հայաստանը, այսպես թե այնպես, կանգնած էր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական առաջնահերթությունները հստակեցնելու՝ ԵՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ ընտրություն կատարելու հրամայականի առաջ։
Եվ ընդ որում՝ Եվրամիությանը անդամակցության խնդիր ո՛չ մեր, ո՛չ ԵՄ օրակարգում դրված չէր։ Այսինքն՝ Հայաստանը պետք է կողմնորոշվեր՝ ինչպիսի որոշում կայացնել, որպեսզի, հայտնվելով այդ մեգաէկոնոմիկաներից որեւէ մեկի հարթակում, կարողանար օգտվել դրա տնտեսական կարողություններից։
Այդպիսի հնարավորություն մեզ ընձեռում է նախ եւ առաջ Եվրասիական տնտեսական միությունը, եւ 2014թ. կմտնի Հայաստանի պատմության մեջ որպես ԵՏՄ կոչվող մեգատնտեսական նախագծին ինտեգրվելու տարի։ Այս որոշումը ոչ միայն օբյեկտիվ էր, այլեւ իմպերատիվ՝ իր էությամբ։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:
Եթե Խոսրովը գովում է…ուրեմը սպասեք վաթարին