Լրահոս
Օրվա լրահոսը

Հիասթափությունների եւ հույսի տարի. «Ազգ»

Դեկտեմբեր 27,2014 10:17

Ծանր է մտացի թափառել անցած տարիների մեջ` հասկանալով, որ մեր խնդիրները տասնամյակով չենք լուծել, ու ոչ միայն չենք լուծել, այլեւ նորերն ենք ձեռք բերել:

Վերջին տասնամյակի տարիները հետահայաց մեկ առ մեկ քրքրելով` նորից վերապրեցինք, որ ժողովրդով դույզն ինչ չենք փոխվել` նույն իդեալիստն ու անցյալի սխալներից դաս չքաղողներն ենք մնացել, չեն փոխվել մեր քաղաքական եւ տնտեսական դերակատարները, որոնք ներքին փոխատեղումներով միայն հասարակության կյանքի շարժման պատրանք են ստեղծել, չի ավելացել լայն հանրության վստահությունը սեփական իշխանությունների հանդեպ, եթե չասենք, որ այն ավելի ու ավելի է նվազել` իջնելով մինչեւ հորիզոնական կորի: Ու հասկացանք, որ սխալ է անցած տասնամյակի ուրվագիծ ներկայացնելը` մարդկանց նորից չտանելով տասնամյակի մշուշների ու հուսախաբությունների միջով, չավելացնելու համար անցյալից փոխանցված հոռետեսության չափաբաժինը, քանի որ Նոր տարվա շեմին ավելի շատ ուժերի ներհոսքի լիցք է պետք մարդուն, Նոր տարվա անելիքի հանդեպ` հավատի սրտդողանք, ու ոչ թե անցյալի անհաջողությունների հիշեցում: Մեկ տողով միայն բնորոշենք անցած տասնամյակը` լրագրային հրապարակումների մեջ դեգերումներից հետո, չուրանալով բազմաթիվ մանր-մունր հաջողությունները. ընդհանուր անվամբ այն կարելի է կոչել հիասթափությունների ու հույսի, պետության ամրացման առումով ափսոսանքի տասնամյակ, քանզի այդ տասն տարում հայրենիքը չկարողացանք դարձնել հայերի հավատի ամրոց, արդարության օազիս բոլոր հայերի համար, չկարողացանք հասարակ հայի վստահող հայացքն ուղղել դեպի իր իշխանությունը` վերջինիս ներկայացուցիչների գործելակերպի պատճառով:

Չկարողացանք ազատագրվել մենաշնորհացված տնտեսությունից, որի «պռելեստները» ցմրուր վայելեցինք ողջ ժողովրդով տասնամյակի բավիղներում, ընդհուպ վերջին գնային խաղեր, երբ մի քանի հոգի, ուրիշ շատ անգամների պես, տատանելով գները` մեր գրպանի հաշվին գերշահույթներ ստացան:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    Շնորակալություն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031