Հանրապետության հրապարակում մանուկների համար ատրակցիոններ են տեղադրվել, որոնցից օգտվելն արժե 200 դրամ` երկու րոպե ճոճվելու համար: Բայց ծնողներն արդեն երկրորդ անգամից հետո պատճառ են փնտրում զավակներին հեռու տանելու համար: Երեխային չի հետաքրքրում ոչինչ, նա ուզում է բոլորից էլ օգտվել:
Ատրակցիոններն աշխատեցնողներից մեկի խոսքերով՝ դրանք անհատի սեփականություն են, եւ տերը քաղաքապետարանի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ բերել է Հանրապետության հրապարակ` բարեգործական նպատակով:
Լուսանկարները՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
26.12.2014