Ուզում են հարստացնել Հայաստանի Հանրապետությունում ալյուրը, առանց մտածելու, թե ի՞նչ են ուտելու այն մարդիկ, ում օրգանիզմում արդեն երկաթը բարձր է…կամ ինչո՞ւ եք ապականում մի բան, որ մեզանում սրբություն է համարվում, կամ մեզ ինչո՞ւ չեք հարցնում՝ ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նախ՝ սննդամթերքը որեւէ նյութով հարստացնելու համար նախապես, տարիներով հետազոտություններ են արվում, վիճակագրական տվյալներ են հավաքում ու եզրակացությունների վրա որոշում կայացնում եւ նոր միայն իրագործում: Մեր առողջապահության նախարարության փորձագետները ե՞րբ եւ որտե՞ղ են որեւէ հետազոտություններ արել, որ հիմա էլ եկել են այն եզրակացության, թե մեր հացը պետք է հարստացնեն անհայտ, ինչ-որ էլեմենտներով: Ինչո՞վ է պայմանավորված այս անհարկի շտապողականությունը: Եվ որտե՞ղ եք հրապարակել ձեր ուսումնասիրությունների արդյունքները, եթե այդպիսիք գոյություն ունեն, ո՞ր թերթում կամ պարբերականում: Եվ ամենազարմանալին՝ դուք դա չեք անում որոշակի տեսակի ալյուրի նկատմամբ, այլ համատարած եք կիրառում, ինչն էլ հուշում է, որ մարդը զրկված է ընտրելու հնարավորությունից, մանավանդ, որ վաղուց կորել է հավատը իշխանության նկատմամբ: Սա մեծ սպառնալիք է ողջ ազգի համար…
Պարզ է, հերթական անգամ ինչ-որ մեկի բիզնեսը ծաղկեցնելու համար ժողովրդին փորձադաշտ եք դարձնում: Եթե Վանոն պարտադրաբար վարորդներին գնել էր տալիս Էմիրաթներից բերած փչացած, 2 դոլարանոց կրակմարիչները՝ 10 դոլարով, վտանգում էր փորձանքի մեջ հայտնվածներին, ապա այժմ վերջնականապես վտանգվում է ողջ ժողովուրդը: Անկախությունից ի վեր քանդում են մեր շատ կայացած ոլորտները, երբ կիրառեցին հանրային ու ազգային բառերը, ավերեցին թե՛ գիտությունը եւ թե՛ հեռուստատեսությունը, օպտիմալացում բառով՝ վերջնական կործանեցին դպրոցը, առողջացումով՝ որտեղ պատահի ու առաջին հերթին՝ մեր երեխաների առողջությունը… բավ է, խելքի եկեք…Միտումնավո՞ր, թե՞ անգիտակից են անում մեր իշխանիկները, հայտնի չի, սակայն ուզում եմ հիշեցնել նրանց, որ 20-րդ դարավերջին սկսված բիոլոգիական պատերազմը դեռ չի վերջացել: Չիմացողներին ու հետաքրքրվողներին առաջարկում ենք դիտել այդ մասին պատմող ֆիլմը:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նաեւ բրիտանական ամսագրերից մեկում տպագրված՝ «Մեծ Բրիտանիայում առաջարկվող սննդի ֆոլաթթվով պարտադիր հարստացման հնարավոր հետեւանքները» հոդվածի թարգմանությունից առանձին մաս (hոդվածը թարգմանել է Գոհար Ջրբաշյանը), այն վերցրել եմ տիկին Ջրբաշյանի ֆեյսբուքյան էջից: Նախքան Մեծ Բրիտանիայում սննդամթերքի ֆոլաթթվով պարտադիր հարստացման ներմուծումը, առաջարկվում է, որ մանրակրկիտ գնահատվեն բացառապես մարդու արյունատար համակարգում չմետաբոլացված ֆոլաթթվի շրջանառությամբ պայմանավորված բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք պետք է մեթոդաբար լուծվեն ֆոլաթթվով հարստացման ռիսկի-օգուտի իրական պատկերը պարզելու համար:
Պարզվում է՝ մարդկանց մոտ ֆոլաթթվի մետաբոլիզմը վերանայված է, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում ուսումնասիրված է առաջարկվող սննդի ֆոլաթթվով պարտադիր հարստացման հնարավոր հետեւանքները եւ այդպես էլ սննդամթերքի ֆոլաթթվով պարտադիր հարստացում չի իրականացվում:
Գ. Ա.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
26.12.2014
Լավ, ո*ր ազգերի հաշվին թեթևացնեն մոլորակը:Որակ անորակի և քանակի չէ*:Քանի ախտածին երեխա է ծնվում ամեն օր, դա էլ հո ալյուրով չի պայմանավորված:Կուբայից ինչ որ անասնակեր /թիվը չգիտեմ, ծնած չեմ եղել/ է ներմուծվել և ալյուրի հետ իրացվել:Դրանից ոմանք թմրել են, ոմանք ըմբոստ մահվան գնացել, չէ*:Նպատակը միշտ կարդարացնի միջոցը և տարբերակ կգտնվի, չէ*:Էս ինչ եմ խոսում, չլինի հեքիաթ եմ պատմում:Լավ է,տո, լավ է, բայց լավ ը ո*րն է:Ճիշտ կլինի եթե համաշխարհային կառավարության թեզիս 4-ը հիմա փոխվի և չվերարտադրվեն, չբազմանան նրանք, ովքեր արդեն իսկ չառաջադիմող սպառող են, քրեատարր են ու սպառող:Ինձ չեն լսում, ցեց կնկնի կլսեն:
Մեծ Բրիտանիայում ֆոլաթթվով ալյուրը չեն թունավորում, Ֆինլանդիայում էլ ընդհանրապես ալյուրը ֆորտիֆիկացնելու միտք չունեն, որովհետև 50-ականներին կաթը երկաթով ՛՛հարստացնելու՛՛ արդյունքում երեխաների ինֆեկցիաների տարածման և մահվան դեպքեր են եղել; Երկաթը պակաս վտանգավոր չէ, քան ֆոլաթթուն, որի կիրառումն սկսելուց հետո ԱՄՆ-ում, Կանադայում, Չիլիում և Ավստրալիայում քաղցկեղը կտրուկ աճել է: Մեր խելոքները նույնիսկ տեխնոլոգիական հետազոտություն չեն արել, որ պարզեն, թե օրինակ լավաշի մեջ քայքայված ֆոլաթթուն ի՞նչ վերջանյութեր կառաջացնի:
Այսքան էլ ազգադավ իշխանիկներ կլինե՞ն, որ մերոնք են. մենք արդեն դառը փորձ ունենք՝ գրանտներ եք ստանում և թունավորում ժողովրդին…եթե հղիներին ինչ որ բան է պետք, ապա նրանց էլ թող տան, ի՞նչ են ուզում մյուսներից, ողջ ազգը հո հղի չի…
Դրա փոխարեն, ալյուրի հարստացումը բխում է <> ներկրողի շահերից…