Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի ու սպառնալիքների ազդեցության տակ ցուցմունք է տվել չկատարած կողոպուտի վերաբերյալ

Դեկտեմբեր 26,2014 22:55

Քաղաքացի Սպարտակ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Քաղաքացի Սպարտակ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները 2014թ. օգոստոսի 14-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Այնտեղ վերջիններս, իր հասցեին հայհոյանքներ տալով, սպառնացել են, ապա ծեծի ենթարկել իրեն` պահանջելով, որ խոստովանի իր կողմից չկատարված կողոպուտը: Ինքը ծեծի ու սպառնալիքների ազդեցության տակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել իր կողմից չկատարված կողոպուտի վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Էս ախմախները լսել են, որ մարդու և գոյի տարբերակում է լինելու,ստրուկի և տիրոջ, արտադրող նաև սպառողի և լիակատար տիրոջ, բազմացման իրավունքի և կասեցված իրավունքի,չիպավորված քրեատարրի և իրականացնող breiq-երի, դրա համար առաջ են ընկել, որ նախ իրենք իրենց ազգովի քրեաչիպավորեն, որ ազգովի ստրկադաշտում լինեն:Է, բթաորձեր, չկայացաք, չեփեցիք, հետևություն չարիք, որ …
    Այլևս չեք կարող լինել աշխարհի ոտքերից մեկը, անգամ հենափայտը, անկախ աշխարհագրական դիրքից:Խաղը հեքաքրքիր կլիներ:Ինչ արած:DEKARD-ը մարդու տեսակի ամբողջական ռենտգենն է, որում զրոներ կարձանագրեք:Անկեղծ ցավում եմ, որ կացնի պոչը փայտից է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031