Ամանորի նախաշեմին SHAMSHYAN.com-ը զրուցեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ՝ հընթացս ամփոփելով նաեւ ավարտվող տարվա արդյունքները: Նա, անդրադառնալով ընդդիմադիրների եւ ազատամարտիկների դեմ բռնությունների դեպքերին, նկատեց, որ բռնությունը վատ բան է: Միաժամանակ ավելացրեց, որ՝ ճիշտ է, ծեծը վատ է, բայց բոլորս էլ պիտի հասկանանք, որ քֆուր տալն ավելի վատ բան է:
-Պարոն գեներալ, չենք կարող չարձանագրել, որ վերջին շրջանում բռնության դեպքեր արձանագրվեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների եւ ազատամարտիկների նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:
– Ես դեմ եմ բռնությանը, դատապարտում եմ բռնությունը: Ամեն տեսակի բռնությանն եմ դեմ:
Բայց մի քանի հարց կա այստեղ: Նախ, պետք է պարզել, թե ովքեր էին բռնություն կիրառողները:
Կարդացեք նաև
Եվ երկրորդ, ծեծը վատ է, բայց բոլորս հասկանանք, որ քֆուր տալն էլ վատ է, որ չի կարելի կանգնել ու մասսայական հայհոյանքներ տալ, անպատիվ խոսքեր ասել, այն էլ՝ հանրապետության նախագահի հասցեին: Երեւի էդ քֆուր տվողներն էլ պետք է օրենքի առաջ պատասխան տան:
Իսկ ինչ վերաբերում է ձեր ձեւակերպմանը՝ ազատամարտիկ, ապա մի անգամ էլ ասեմ վատ հասկացողների համար՝ ազատամարտիկն ազատամարտիկ է, երբ կանգնած է թշնամու դեմ, երբ կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում: Ազատամարտիկներն այսօր կանգնած են սահմանին, մեր բանակի զինվորներն են ազատամարտիկ: Իսկ ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, թող ասեն՝ քաղաքական գործիչ ենք եւ պատերազմի մասնակիցների անունն էլ չփորձեն օգտագործել:
Քաղաքականությամբ զբաղվելն էլ նորմալ է: Քաղաքական գործիչներ էլ հարկավոր են: Մենակ թե թշնամություն չանեն, թշնամություն չքարոզեն: Ա՛յ, այդ ներսում թշնամիներ ման գալը շատ տգեղ երեւույթ է: Դա աններելի է յուրաքանչյուրի համար: Ներսում իրար թշնամություն անելը մեր հայրենիքի, մեր երկրի կործանումն է: Պետք է հասկանանք, որ իրար թշնամություն անելով, ազգի ներսում պառակտում քարոզելով՝ մեր ազգի թշնամիների ջրաղացին ենք ջուր լցնում: Դա մեր թշնամիների ուզածն է, դա ճակատագրական սխալ է մեզ համար:
Իսկ ազատամարտիկների մասին հոգ տանող կառույցը հենց Երկրապահ կամավորականների միությունն է: Մենք հետեւողականորեն տեր ենք կանգնում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական, իրավական, բարոյական իրավունքներին: Օր ու գիշեր մտածում ենք այս խավին պիտանի լինելու մասին: Ու պատահական չէ, որ եռասերունդ երկրապահական ընտանիքի անդամ են Արցախյան պատերազմի գրեթե բոլոր մասնակիցները՝ չնչին բացառություններով:
Կան երեւի մի հարյուր հոգի պատերազմի մասնակիցներից, որ ինչ-ինչ պատճառներով Երկրապահին այսօր չեն անդամակցում: Բայց պատերազմի մասնակիցներն էլի մեր հարազատներն են, Երկրապահը ցանկացած պահի պատրաստ է նրանց սատարել, աջակցել: Պատահական չէ, որ զոհվածների, անհայտ կորածների ընտանիքների անդամները ԵԿՄ անդամ են եւ ակտիվորեն ներգրավված են մեր բոլոր ծրագրերում:
Զրուցեց ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Խփող չունեք, քրֆող էլ որ չունենաք կլինի կանացի քարակղզի:Չէ, խփող բոլորն են, բայց իրար և ոչ ըստ անհրաժեշտության:Я так думаю.
Քֆուրին քֆուրով են պատասխանում, թող նախագահն էլ իրենց քրֆի սիրտը հովանա: Համ էլ նախագահն ինչի համար ա որ գոնե չքրֆեն: Օրինակ, Ճապոնացի պաշտոնավորների խրտվիլակները դնում են մեյդանում կողքն էլ մի հաստ գավազան, ում սիրտն ինչքան ուզում է գալիս գլխին զարկում է, հետն էլ քվուր է տալիս (էն էլ ընտիր ճապոնական!) Թե չէ ինչ վայրենություն է պոդեզդում վրա են տալիս քաղաքական գործիչ ծեծում! Ասում են հաշվիչ էլ է միացրած կոմպին, հենց որ հարվածների ու քֆուրների թիվը լրացավ՝ ավտոմատ իմպչիմենտ են անում: Այ արդար գործ է, դե թող մերոնց չուչելները դնեն ու նայեն, թե վրաներն ինչ են անում! Բայց ՀԱՅ ենք, էստեղ էլ հնար կգտնենք: Ասենք՝ փողով, պաշտոնով գյադեք կհավաքենք որ գան զարնելու տեղը դրանց փափուկ տեղերը պաչեն ու աղոթեն: Կոմպն էլ կսարքենք, որ ոնց խփես-չխփես աչոկները հարկավոր ձեւով հաշվի ու դիսպլեյի վրա գրվի – մեր ղէկավարներն ազնիվ ու արդարամիտ են, մունք ալ ամենաբախտավոր ազգը!