ԱՄԷ-ում ավարտված շախմատի Al Ain Classic 2014 միջազգային բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը այսօր եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկի հետ եւ նրա ու Գայոզ Նիգալիձեի եւ Սերգեյ Ժիգալկոյի հետ 7,0-ական միավորով բաժանեց 1-4-րդ հորիզոնականները:
Սակայն լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը մրցաշարային եզրափակիչ աղյուսակում պայքարն ավարտեց 2-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess-result-ի