Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժաշխատողների անբարեկիրթ վերաբերմունքի ու Շիրակի գյուղատնտեսությունը աչքով տալու մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2014 21:27

Այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով գյուղատնտեսական ոլորտի մասին, ասաց, որ Շիրակի մարզը շատ է տուժել, 39 գյուղ կարկտահարվել են, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ բազմակի անգամներ:

Հետաքրքիրն այն է , որ մարզպետն այս ոլորտի անհաջողությունները կատակով  վերագրեց մարզպետարանի գյուղատնտեսական վարչության պետ Մովսես Մանուկյանին: Բանն այն է, որ անցած տարի ճիշտ այս ժամանակ պարոն Մանուկյանը իր տարեվերջյան հաշվետվությունը ներկայացնելիս շատ ոգևորվեց՝ ասելով, որ 2014 թվականին գյուղատնտեսությունը էլ ավելի է բարգավաճելու:

Շիրակի մարզպետը, հիշեցնելով անցած տարվա խոսակցությունը, կատակով ասաց. «Էս էլ էն ժամանակ հարցրեցի, թե աչքդ փորձա՞ծ է»: Փաստորեն, ըստ մարզպետի, ստացվում է, որ իր վարչության պետը աչքով տվեց ու 2014 թվականին գյուղերը համատարած կարկտահարվեցին:

Մարզպետը, խոսեց նաև մյուս ոլորտների մասին՝ Շիրակի մարզի սպորտի բնագավառի աննախադեպ հաջողությունների, մշակույթի ոլորտի ու առողջապահության մասին: Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց, որ այսօր Գյումրիից այլևս քչերն են գնում մայրաքաղաք բուժվելու, այդպես որ բարձրացել է որակը, բուժաշխատողների աշխատանքային պայմաններն են համեմատաբար լավացել, բայց միաժամանակ նկատեց, որ Գյումրիում սպասարկման կուլտուրան շատ է զիջում. կա մարդկանց հետ շփվելու, լավ վերաբերվելու խնդիր: Մարզպետը ցավով նկատեց, որ անբարեկիրթ շփումը այս մարզում ապրելաձև է դառնում:

Իր դիտողությունները մի քանի բառով արտահայտելով, Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ չի ուզում մարդկանց նախատոնական տրամադրությունը փչացնել ու ասաց՝ երբ հանդիպի  առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, ամեն ինչ նրանց ճակատին կասի:

Մանրամասները՝ տեսանյութում



Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Թիվ 2 բուժմիավորման աշխատակից, չեմ ասում՝ բուժաշխատող, որովբհետև հեռու են այդ հասկացությունից,- անմարդկային ու դատապարտելի վերաբերմունքը հիվանդների հանդեպ անցնում է բոլոր սահմանները: Կինս 20 տարի տառապում է շաքարային դիաբետով, չնայած ապրում ենք Երևանում, բայց հաշվառված է կինս այդ բուժմիավորումում: Դեկտեմբերի 5-ին այցելել է բուժզննման: Նախորդ գիշեր եղել է կոմային վիճակում, շտապ օգնություն է եկել: Հիվանդության պատմությունը՝ անկետան, ձեռքին, գնացել է ԷԿԳ կաբինետ: Այստեղ բժշկուհին, արհամարհելով հիվանդի իսկապես ծանր վիճակը, հաշվի չառնելով անկետան և այդտեղ հաշվառված լինելու հանգամանքը, պահանջել է անձնագիր: Կինս ասել է, որ անձնագիրն իր հետ չէ: Այդ մարդ ու բժիշկ կոչվելու անարժանը հրաժարվել է բուժզննում իրականացնել: Վեց օր անց Երևանում պարզվեց, որ կինս ունի սրտի անբավարար սնուցում, գրեթե ճակատագրական էր նրա վիճակը: Երևանի թիվ 2 բուժմիավորումում ընդունեցին հարազատի նման, անգամ անձնագիր ու հաշվառում չպահանջեցին, մի քանի ժամ տրամադրեցին հետազոտմանը, նշանակումներ արեցին, հանձնարարեցին բուժքրոջը այցելել հիվանդին և ներարկումներ անել՝ անշահախնդիր: Ես Գյումրիում կատարված ստոր ու անմարդկային վերաբերմունքի մասին տեղյակ եմ պահել համաբուժարանի տնօրեն Սիրանուշ Ղուկասյանին: Հույս ունենամ, որ այդ …-ը կհեռացվի աշխատանքից: Նմաններն իրավունք չունեն բուժաշխատող կեչվել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031