Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն» ռադիոկայանի դեմ Ադրբեջանի գործողությունը «ավազակային» հարձակում է. ռադիոյի ղեկավար

Դեկտեմբեր 26,2014 20:12

«Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Նենադ Պեժիչը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ռադիոկայանի Բաքվի գրասենյակը խուզարկելու համար՝ անվանելով այն «Ադրբեջանի իշխանությունների վրեժ», փոխանցում է «Կոնտակտ»-ը:

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի վրա հարձակումը Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է: Երկրի ղեկավարների հրամանով կատարված այս քայլը մասն է ավազակային գործողությունների, որն արվում է «Ազատության»-ը լռեցնելու համար, փորձում են վրեժ լուծել ռադիոյից անկախ լրագրության համար», – ասել է Պեժիչը՝ հիշեցնելով, որ մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի իշխանությունները փորձել են լռեցնել իրենց. – «Սակայն «Ազատություն» ռադիոկայանը, որը ստեղծված է Ադրբեջանի ժողովրդի տեղեկատվություն ստանալու իրավունքն ապահովելու համար, երբեք չի դադարել իր գործունեությունը և շարունակելու է աշխատել, որպեսզի ապահովի Ադրբեջանի ժողովրդի մուտքը՝ ազատ տեղեկատվական դաշտ»:

Այսօր առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակ՝ իրենց գործողությունները հիմնավորելով որպես քրեական գործի հետաքննության իրականացում: Հետախուզության ընթացքում կոտրել են չհրկիզվող պահարանը, առգրավվել են փաստաթղթեր, ռադիոյին պատկանող սարքավորումներ՝ համակարգիչներ, տեսախցիկներ, ֆոտոխցիկներ հիշողության սարքեր, ինչպես նաև ընկերության կնիքը:

Խուզարկությունից հետո դատախազության աշխատակիցները կապարակնքել են գրասենյակը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031