Մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն այսօր կապարակնքեցին ռադիոկայանի` «Կասպիան պլազա» բիզնես կենտրոնում գտնվող գրասենյակի դռները: Մինչ այդ ոստիկանները առգրավեցին գրասենյակի բոլոր համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները, հիշողության քարտերը, ինչպես նաև տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը:
Այսպիսով «Ազատություն» ռադիոկայանը դարձավ արևմտյան ֆինանսավորմամբ գործող չորրորդ կառույցը` ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտից` NDI-ից, Oxfam-ից և IREX-ից հետո, որ դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռադիոկայանի կայքում