«GlobalPost»-ը, վկայակոչելով France-Presse գործակալությանը, գրում է, որ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուպյանը, որը հանդիսանում է Թուրքիայում հայկական փոքրամասնության անդամ, AFP-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ 2015թ.-ը տարելիցի պատճառով կլինի «դաժան տարի»:
«Ես կարծում եմ, որ այդ տարի որոշ խորհրդանշական քայլեր կարվեն եւ ավելի էմոցիոնալ հարաբերություններ կհաստատվեն: Սակայն, իմ կարծիքով, քաղաքական եւ պատմական հարցերը կփոխանցվեն հաջորդ տարիներին, եւ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի», – նշել է վարչապետ Դավութօղլուի գլխավոր խորհրդականը:
Բացի այդ, մատնանշելով վերջին ամիսներին Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում հատկանշական «մերձեցումը»՝ Մահչուպյանը նշել է, որ Մոսկվան կարող է դեր խաղալ, «որը կթեթեւացներ այդ հարցը»:
Մանրամասները կարող եք կարդալ` news.am-ի կայքում