Դիլիջան քաղաքում ընթանում է սոցիալական բնակարանաշինության ծրագիրը: Դիլիջանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2014 թվականին, ծրագրի առաջին փուլում, կառուցվել է սոցիալական 50 բնակարան: Ծրագիրը, որը մեկնարկել է 2013թ.-ին, հովանավորում է Հոլանդիայի կառավարությունը, այն իրականացնում է Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիան (ԱՍԲԱ)՝ Դիլիջան համայնքի հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչությանը ապահովել մատչելի և որակյալ բնակարաններով: Հիմնական շահառու են համարվում բնակարանի կարիք ունեցող դիլիջանցի այն ընտանիքները, որոնց ամսական միջին եկամտի չափը կազմում է 200-250 հազար դրամ: Ծրագրի երկրորդ փուլում Դիլիջանում շահագործման կհանձվի 150 բնակարան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ