ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 26-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար:
Հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի կողմից շնորհավորել է նրանց Ամանորը և Սուրբ Ծնունդը. մաղթել խաղաղություն և ուրախ տրամադրություն: Բնապահպանության նախարարը շեշտել է, որ Հայոց բանակը հաղթանակած բանակ է և առջևում դեռ հաղթանակներ կլինեն տոնելու, իսկ մեր երկիրն էլ ավելի կհզորանա և զինծառայողներին մաղթել է բարի ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:
Զորամասի հրամանատար Ա. Օհանյանը շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նկատել է, որ հայ զինվորն ուժեղ է այն ժամանակ, երբ իր կողքին զգում է ժողովրդի ներկայությունը: Ա. Օհանյանը շեշտել է, որ ինչպես միշտ այնպես է առաջիկա տոնական օրերին մեր զինվորներն անառիկ են պահելու Հայաստանի սահմանները:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շրջել է զորամասի տարածքով, ծանոթացել զինվորների առօրյայի և զորանոցային պայմանների հետ:
ՀՀ բնապահպանության նախարարություն