18 ամսվա աշխատավարձերը վճարելու պահանջով այսօր նախագահական նստավայրի դիմաց հավաքված «Նաիրիտի» աշխատակիցներին ոչ նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ նախագահական նստավայրի աշխատակիցները չընդունեցին, չլսեցին նրանց պահանջները:
Աշխատավարձերի պահանջ բարձրացրած աշխատակիցները առավոտից մինչեւ կեսօր «Տվեք մեր փողերը» վանկարկելուց հետո ցրվեցին հիասթափված:
«Ժողովուրդը ցրվեց, որոշվեց, որ նախագահական նստավայրի դիմաց կհավաքվեն նաեւ դեկտեմբերի 29-ին: Որեւէ պատճառաբանություն նախագահի նստավայրից չեղավ, մեզ պարզապես չընդունեցին: Այս պահին, աշխատակիցները որեւէ կտրուկ գործողությունների մասին որոշում չկա, ենթադրվում է՝ որ դա կլինի Նոր տարուց հետո: Հեռացան հիասթափված, ստորացած ու վիրավորված: Նույնիսկ չեն ընդունում՝ լսեն պահանջը: Չի կարելի էսպես վիրավորվել»,- ասաց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարություն յանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ