«Թող Տիգրան Սարգսյանին կանչեն, բերեն, նախկին տնօրեն Մելքոնյանին, իրենք են կերել փողերը: Թող կանչեն դրանց ու դատեն, բանվորի փողը տան: Բանվորը կոպեկներ, գրոշներ է ստանում: Եթե իրենք փողի տեղը չգիտեն, մենք գիտենք: Գործարանում էնքան սարքավորումներ կան, թող մեկ, երկուսը վաճառեն մեր փողերը տան»,- նախագահական նստավայրի դիմաց դժգոհեց «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը:
«Էնքան պիտի գանք, մինչեւ մեր աշխատավարձերը ստանանք: Երեկ Ռիտա Սարգսյանի հետ երեխաներին էին պտտեցնում, բա մեր երեխեքը, հիմա իրենք պարում են, մենք էլ լացում ենք»,- շարունակեց մեկ այլ աշխատակից:
Թոշակառու մի աշխատակից էլ բողոքում էր, որ թոշակ չի կարողանում ստանալ, որովհետեւ ինքը աշխատել է, բայց սոցվճարներ չեն կատարվել.
«Իմ տարիքը հասել է թոշակի, օրենքով պետք է ստանայի: Գոնե ժամանակին թոշակ գնանք, գնում ենք սոցապ, ասում են փոխանցում արված չէ, բայց մենք մեղավո՞ր ենք: Պետք է երկու տարի սպասեմ, մինչեւ այս քսան ամսվա աշխատավարձը փոխանցեն, որ կարողանամ թոշակ ստանալ»:
Կարդացեք նաև
Մի ուրիշ աշխատակից էլ պատմեց, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի խոստումից, թե աշխատավարձերը շուտով կվճարեն, շատերը վարկ վերցրին ծախսեր հոգալու, բայց հենց հաջորդ օրը նախարարը հերքեց իր ասածները. «Ամբողջ աշխարհով հայտարարեցին, որ վաղը չէ մյուս օրը ամբողջ աշխատավարձերը կտան, հետո հերքեցին: Էսքան կարելի՞ է խաբել ժողովրդին: Բա Կառավարությունն էլ ինչի՞ համար է: Ինչի՞ են նստել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ