Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը աշխատավարձերի պահանջով նախագահական նստավայրի դիմաց հավաքված «Նաիրիտի» աշխատակիցներին այսօր հրավիրեց իրենց տուն՝ միասին Նոր տարին նշելու:
Աշխատակիցները փոխոստիկանապետին պատմում էին իրենց սոցիալական խնդիրների մասին ու դժգոհում, որ այս տարի նույնիսկ Ամանորը չեն կարողանալու նշել:
«Նոր տարի ենք ուզում նշել, ինչի մենակ Նոր տարի հացի փող չունեն մարդիկ, ինչ է իրավունք չունենք մեր աշխատավարձը ստանանք, աշխատել ենք, օրենքի մարդ եք, ձեզ ենք դիմում»,- փոխոստիկանապետին դժգոհեցին աշխատակիցները:
Մի կին էլ կատակեց՝«Կոկորդիլոս առե՞լ եք»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր նաիրիտցիները Բաղրամյան 26-ում բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին իրենց ավելի քան մեկ տարի չվճարված աշխատավարձերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ