Շաբաթ` դեկտեմբերի 27-ին, Թեքեյան կենտրոնում տեղի է ունենալու աճուրդ-համերգ, որի նպատակն է մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանի քաղաքացիական դաշտում պայքարող քաղաքացիական ակտիվիստներին, որոնք հալածվում են, այսօր` դեկտեմբերի 26-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում այս մասին լրագրողներին հայտնեց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամ Սյուզան Սիմոնյանը:
«Մենք, դատելով քաղաքական դաշտի վիճակը, համարում ենք, որ այն նման է հրաբուխի, որը ցանկացած պահի կարող է ժայթքել: Այդ դեպքում մենք մարտահրավերների առջեւ կկանգնենք եւ հենց այդ նպատակով է, որ մենք ստեղծել ենք այս հիմնադրամը»,- ասաց նա:
«Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամ Կարո Եղնուկյանը հավելեց, որ համերգ-աճուրդին կարող են մասնակցել նաեւ այլ երկրներում բնակվող հայերը. Համերգը կցուցադրվի ուղիղ եթերով, որից հետո նրանք «Skype» ծրագրի միջոցով կարող են մասնակցել աճուրդին. «Սա աննախադեպ է, որովհետեւ մենք ոչ թե մեզ համար ենք անում, այլ անում ենք ուրիշների համար»:
Համերգը սկսվելու է 19:00-ին եւ տեւելու է մինչեւ 21:00, այնուհետեւ սկսվելու է աճուրդը: Համերգի տոմսն արժե 5000 եւ ավելին: Համերգի ընթացքում ելույթ կունենան Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը եւ այլք: Իսկ աճուրդի կհանվեն Նիկոլ Աղաբաբյանի, Դավիթ Դավթյանի, Էմիլ Պետրոսյանի եւ այլոց գործերը: Ամբողջ հասույթը կտրամադրվի քաղհալածյալների ընտանիքներին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ես Ձեր ցավը տանեմ, տղեք…Ձեր նման հայերին ոնց չպաշտեմ, դե ասեք…Գալու եմ տղերք ջան, որ մի քիչ օդ շնչեմ էս գարշահոտից հեռու: