Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ծառայությունը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ

Դեկտեմբեր 26,2014 16:40

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ դեկտեմբերի 26-ին երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցում էին 1-12 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։

Փոքրիկների համար կազմակերպվել էր հեքիաթների հերոսների մասնակցությամբ շոու-ծրագիր, այնուհետ նրանք նվերներ են ստացել ԴԱՀԿ ծառայության կողմից:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ և նշել. «Մաղթում եմ ձեզ, որ բոլորդ լինեք առողջ, երջանիկ, միշտ ժպտաք, և որպեսզի ձեր մայրերն ու հայրերը ձեզ միայն ժպիտ պարգևեն»:

Լրագրողների հետ ճեպազրույցում Միհրան Պողոսյանն անդրադարձել է այն շուրջ 2500 երեխաներին, ովքեր Ծառայության հետ ունեն գործառույթներ: «Սա մեր Ծառայության ամենախոցելի և ամենամեծ ուշադրության կարիք  ունեցող ոլորտն է: Մենք  փորձում ենք  ամեն ինչ անել, որ այդ երեխաները կարողանան իրենց զգալ ինչպես իրենց ընտանիքի ներսում»,- ընդգծել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Միջոցառման ավարտին Միհրան Պողոսյանը լուսանկարվել է փոքրիկների հետ:

Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: 2014 թվականի վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 1444 կատարողական վարույթի, որից 1305-ն` ալիմենտի բռնագանձման (դրանցից մարզային բաժիններում՝  793 ալիմենտի բռնագանձման վարույթ), բռնագանձված գումարը՝ 487 մլն 762 հազ. 811 ՀՀ դրամ  (որից մարզային բաժիններում՝  291 մլն 709 հազ. 944 ՀՀ դրամ), 132-ը` երեխաների տեսակցության կազմակերպման (որից մարզային բաժիններում՝ 67 վարույթ)  և 7-ը` երեխաների հանձնման վարույթներ են (որից մարզային բաժիններում՝ 4 վարույթ)։ Ընդհանուր առմամբ, Ծառայությունն աշխատանք է տանում 2486 երեխայի հետ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031