Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Մեծամորի ատոմակայանը շահագործելու ժամկետը երկարաձգելու համար Հայաստանին 270 միլիոն դոլարի վարկ տրամադրելու նախագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագծով սահմանված է 15 տարի ժամկետով Հայաստանին 270 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրել՝ Հայաստանի տարածքում գտնվող «Մեծամոր»-ի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար», – ասված է ՌԴ կառավարության կայքում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ