Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստներն էլ են իշխանափոխություն պահանջում

Դեկտեմբեր 26,2014 16:12

«Իշխանափոխության խիստ անհրաժեշտություն կա»,-Aravot.am-ի հարցին` Կոմունիստական կուսակցությունը, դեմ լինելով երկրի իշխանությունների վարած քաղաքականությանը և ունենալով մի շարք մտահոգություններ` իշխանափոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, այսպես պատասխանեց Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Մեր այն դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանն ու եռյակի ուժերն էլ են պահանջում իշխանափոխություն, այդ դեպքում կոմունիստներն ինչո՞ւ չեն միանում նրանց, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Իշխանափոխության տարբեր ձևեր ու միջոցներ կան: Տեսնում ենք, որ ՀՀ երեք նախագահների օրոք էլ կատարված իշխանափոխությունները իրենց պտուղները չտվեցին, գնալով կյանքը բարդացավ, արտագաղթը և ստվերը ավելացան: Մենք նման իշխանափոխությանը դեմ ենք: Պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք իրոք մեր ծրագրին համամիտ կլինեն և կանեն ամեն ինչ, որ վերադառնան այն երանելի օրերը ՀՀ-ի համար, որը խորհրդային իշխանության տարիներն էին»: Կոմկուսի առաջին  քարտուղարը հավաստիացրեց, թե Կոմկուսը չի ընդունում «միայն ու միայն փողոցներ դուրս գալու ոճը»:

Մեր մյուս հարցին` միակ պատճառը հրավերի բացակայությո՞ւնն է, որ չեն միանում Գագիկ Ծառուկյանին, թե՞ կարծում են, որ նա իր կապերը իշխանության հետ դեռ չի կտրել, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Նման հարցեր դեռ մենք չենք քննարկում և այդ ինֆորմացիան չեմ կարող հրապարակել: Մեկ այլ առիթով ավելի խորը վերլուծություն  կանեմ այդ մասին: Ինչ վերաբերում է հրավերին, ապա մենք այնքան ծանր կուսակցություն ենք, երկար ժամանակ անցած, և հրավերներն էլ ծանրութեթև ենք անում: Հրավերի դեպքում կքննարկենք այդ հարցը: Մենք 110-ամյա կուսակցություն ենք և ամեն հրավեր չէ, որ ընդունում ենք: Եթե մեր բարձրագույն  օրգանում գտանք նպատակահարմար, կքննարկենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Այո, կոմունիստները իրավունք չունեն միավորվել նման կուսակցություն կոչվածների հետ, հետագա շատ խնդիրներ շրջանցելու համար:Մոլորակի թեթևացման ռազմավարությունից հետո նրանք որպես երկրորդ բևեռի աստղ կպայծառանան, չարժե, որ ախոռները օդափոխելու համար մտնեն ախոռ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031