Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ միջանցքն անհրաժեշտ է Ադրբեջանին ճնշելու համար. Պուտինի նախկին խորհրդական. Нефть России

Դեկտեմբեր 26,2014 16:07

Ռուսաստանի ընդլայնման քաղաքականության հաջորդ քայլը կլինի Հայաստանի հետ միջանցք ստեղծելը, կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, բայց այժմ ընդդիմադիր Անդրեյ Իլարիոնովը:

 «Нефть России» պարբերականի հետ զրույցում մասնագետը ասել է, որ Վրաստանի Արևելյան մասը կբռնակցվի Ռուսաստանին՝ հանուն Հայաստանի հետ միջանցք ստեղծելու.

«Դեպի Հայաստան միջանցքը մեզ անհրաժեշտ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի օգնությամբ ճնշում գործենք Ադրբեջանի վրա: Բաքվի նավթային բոլոր ուղիները կընկնի Ռուսաստանի վերահսկողության տակ», – ասել է Իլարիոնովը՝ նշելով, որ Պուտինը փորձում է վերականգնել 1913թ. Ռուսական կայսրության տարածքը և Արևմուտքին աշխարհը բաժանելու նոր ծրագիր է ներկայացվել՝ «մենք չեք խառնվում մեր գործերին, մենք էլ՝ ձեր»:

«Օբաման հակված է [այդ ծրագրին], իսկ Եվրոպայում ոչ բոլորն են հակված: Առաջ հակառակն էր: Օբաման անդրդվելի էր, իսկ Մերկելը հավատում էր փոխզիջումներ գտնելու իր կարողություններին: Բայց Ավստրալիայի գագաթնաժողովից հետո ամեն ինչ փոխվեց: Նա Պուտինի հետ 6 ժամ բանակցություններ ունեցավ ու բառացիորեն այնտեղից դուրս թռավ «Նա անուղղելի է» բառերով… Մերկելը դուրս է եկել իրականությունից և չի ուզում, որ Եվրոպայում խաղաղություն հաստատվի», – ասել է նա՝ ավելացնելով, որ Մերկելը հասկանում է՝ եթե Պուտինին չկանգնեցնես, նա կշարունակի առաջ գնալ, և որ ոչ ոք էլ չի փորձում կանգնեցնել նրան:

Իլարիոնովի կարծիքով Պուտինը երկու տարի՝ մինչև ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները ժամանակ ունի իր արտաքին քաղաքականության ծրագրերն իրականացնելու համար: Նա քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ասելով, որ չգիտի, թե ով կարող է Միացյալ նահանգների հաջորդ նախագահը դառնալ, բայց ով էլ լինի  Օբամայից լավը կլինի. «Այսպիսի հրաշք, ինչպիսին է Օբաման, ամերիկյան պատմության մեջ դեռ չի եղել: Բացի դեմագոգիայից այլ բանով, վախենամ, նա չհիշվի պատմության մեջ»:

Իլարիոնովը դժվարացել է որևէ տարբերակ գտնել Պուտինին սահմանափակելու համար. «Ռազմական պարտության հնարավորություն չեմ տեսնում, որովհետև չեմ պատկերացնում, թե ով պետք է դիմադրի: Իվանիշվիլիի Վրաստա՞նը, Մերձբալթյան երկրնե՞րը: Ոչ ոք Եվրոպայում պատերազմ չի ուզում, Ուկրաինան փաստացի հանձնվել է: Ներքի՞ն դիմադրություն, նշույլ անգամ չկա: Ու անգամ Պուտինի ֆիզիկական վիճակի վրա հույս դնելն է միամտություն: Նա հրաշալի մարզավիճակում է, շատ ճիշտ է սնվում՝ կանաչի, ընկույզ, մեղր, բացարձակ չի խմում, և, կարևորը, ոչ մի վայրկյան չի կասկածում իր առաքելության վրա», – ասել է նա՝ հավելելով որ Պուտինին զսպելու լավագույն տարբերակը կլինի, եթե քաղաքացիներն ու ամբողջ աշխարհը դիմադրություն ցույց տան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031