Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանի կանխատեսումը. «Եկող տարի լարվածության աճի տարի է լինելու, լարվածությունը մեր սահմաններում չի պակասելու»

Դեկտեմբեր 26,2014 15:52

Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ամփոփեց 2014-ը եւ ներկայացրեց, թե ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, եւ ինչպիսի առաջարկություններ է ներկայացրել խորհրդարանում:

Նա անդրադարձ կատարեց նաեւ ոչ իշխանական եռյակի ուժերին. «Ասել, որ իջեք այդ աթոռից, որ մենք նստենք, կարծում եմ, դա ճիշտ չէ: Հենց իրենք՝ ընդդիմադիրները, այն սրացումները, որ տեղի ունեցան աշնանը, անվանում էին որպես բուրժուադեմոկրատական հեղափոխության փորձ: Եթե օլիգարխիան, խոշոր բիզնեսը դեմ է այն  ծրագրին, որով կառավարությունն առաջարկել է դուրս գալ ստվերից, դեմ է այն ծրագրին, որն ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը, բյուջեի զարգացմանը, օրինականության ապահովմանը, ապա այստեղ մտահոգություն է առաջանում, թե ինչ է անում այդ խոշոր բիզնեսը, ինչ է ուզում օլիգարխիան երկրում»:

Հայկ Բաբուխանյանն ասաց, որ իրենք ունեն բացթողումներ, բայց չի կարելի իրենց ամբողջ ձեռքբերումները ստորադասել ինչ-որ մարդկանց անձնական շահերին. «Երբ մեր ընդդիմությունը կլինի ավելի գաղափարական, երբ կառաջարկվեն կոնկրետ ծրագրեր, կոնկրետ մտքեր, մենք պատրաստ ենք մեծ հաճույքով քննարկել դրանք, եթե դրանք ուղղված են երկրի զարգացմանն ու բարօրությանը: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, այն պետք է լինի ընտրությունների միջոցով, իսկ եթե  արտահերթ ընտրություն են ուզում, ուրեմն պետք է առաջարկեն այնպիսի գաղափարներ, որոնց հետեւից մարդիկ կգնան: Իսկ ասել, որ  մենք շատ ավելի սիրուն ենք, գեղեցիկ ենք, քան նրանք, դա լուրջ մոտեցում չէ»:

Նա հիշեցրեց. «Մի անգամ մենք տեսել ենք, որ ՀՀՇ-ն էլ ասում էր՝ մենք գալիս ենք իշխանության, պարզապես մենք լավն ենք, այդ լավից հետո տեսանք, թե ինչպիսի արհավիրքներ տեղի ունեցան երկրում: Երկիրը 40 տարով հետ ընկավ իր զարգացման մեջ՝ չհաշված դեմոգրաֆիական խնդիրները եւ այլն: Այնպես որ, հուսով եմ, որ եկող տարի ընդդիմությունն ավելի կոնստրուկտիվ կլինի, իր պարտականությունները կկատարի ԱԺ-ում օրենսդրական,  ոչ թե խանգարելու,  բոյկոտելու, խճճելու, ներվային իրավիճակ ստեղծելու: Հուսով եմ, որ եկող տարի ընդդիմությունը այնպիսի գաղափարներ հրապարակ կհանի, որոնք ընդունելի կլինեն ամբողջ հասարակության համար: Նաեւ կձեւավորվի համագործակցության մթնոլորտ, գաղափարական բախումներ լինեն, բայց դրանք չպետք է վերածվեն թշնամանքի»: Նա ասաց, որ ընդդիմությունը չպետք է երկրի պետականության նավակը ճոճի, որովհետեւ վստահ պետք է լինի, որ ինքը նույնպես այդ նավակի տակը կմնա:

Նա կանխատեսեց, որ եկող տարի ամբողջ աշխարհում լարվածության աճի տարի է լինելու. «Լարվածությունը մեր սահմաններում չի պակասելու, մենք պետք է պատրաստ լինենք դրան: Միաժամանակ մեր բանակը ցույց տվեց իր հզորությունը, ջախջախեց թշնամուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե (ԵՊՀ) says:

    Վերջնականապես համոզվեցի, որ սահմանային ,,լարումների,, հեղինակը հհկ-ն է`իշխանությունը երկարաձգելու համար…
    Ժողովրդի ն ահաբեկելու և իրական ահագնացող խնդիրներից ուշադրությքւն շեղելու համար հհկ ախոռը ամեն ինչի ընդունակ է….

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայկ Բաբուխանյանը հանգիստ պիտի թողնի հայ ժողովրդին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031