Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ լեյտենանտը մարտական հենակետում վիճաբանել է շարքայինի հետ, ինքնաձիգով վիրավորել նրան

Դեկտեմբեր 26,2014 15:50

Այսօր, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել է Գյումրի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Անդրանիկ Խաչատրյանի դատավարությունը: Նա  մեղադրվում է  բանի համար, որ լինելով  ՊՆ զորամասերից մեկի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 2014թ. օգոստոսի 8-22-ը նշանակված լինելով զորամասի պաշտպանական շրջանում, մարտական հենակետում խախտել է ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 4-րդ եւ ՀՀ ԶՈՒ  ներքին ծառայության կանոնագրքի 91-րդ հոդվածների պահանջները:

Ըստ մեղադրական եզրակացության` Խաչատրյանը որպես դիրքի ավագ պատասխանատու լինելով հենակետի անձնակազմի, զինվորական կարգապահության եւ բարոյահոգեբանական վիճակի, հենակետի կողմից պահպանվող սահմանագծի անվտանգության ապահովման համար, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ենթակա անձնակազմի մոտ իր թվացյալ գերակայությունը ի ցույց դնելու շարժառիթով  2014թ. օգոստոսի 14-ին ժամը 10.25-ի սահմաններում վիճաբանել է նույն մարտական հենակետի ժամկետային  զինծառայող, շարքային Անդրանիկ Առաքելյանի հետ, որի ժամանակ զայրույթն արտահայտելու նպատակով «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը լիցքավորել է եւ երկու անգամ կրակել գետնին` այլ ուղղությամբ: Գետնից շեղված գնդակը դիպել է շարքային Ա. Առաքելյանին`նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնաս:

Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով («Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել»):

Ըստ «Դատալեքս »  տեղեկատվական համակարգի` Ա. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մեջբերում՝ «…ենթակա անձնակազմի մոտ իր թվացյալ գերակայությունը ի ցույց դնելու շարժառիթով… վիճաբանել է նույն մարտական հենակետի ժամկետային զինծառայող, շարքային Ա. Առաքելյանի հետ…»:

    Սա դասական գողական բարքերի մի ցայտուն օրինակ է: Ենթակա անձնակազմի մոտ իր թվացյալ գերակայությունը ցույց տալու օրինակա՛ն միջոցներ/ կանոնակարգ բանակում չկա՞:

  2. david says:

    Հայի բանտն ու բանակը նույն բանն են:Տարբերություն չկա:Հենց էնպես չեմ ասում քրեապետություն:Հիմնավորել եմ, ի լուր մտածող գլուխների տեղըտեղին փաստերով հիմնավորել, բա ո*նց:Առանց ծրագրի մանկապարտեզ չի լինում պետություն ինչու պիտի լինի:Ժանտախտ, քեֆ, բորենի:Մինչև երբ, որ ինչ…Չկայացաք:Ցրվեք, տառապեք, կրկին փորձեք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031