Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Գաբրիելյան. «ՔԿՀ-ներում միասեռականներին հանձնարարվում են ամենաստորացուցիչ աշխատանքները»

Դեկտեմբեր 26,2014 15:48

«Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում խտրականությամբ են վերաբերվում միասեռականներին»,- այսօր` դեկտեմբերի 26-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի դիտորդ Սերգեյ Գաբրիելյանը:

Նրա խոսքերով` քրեակատարողական հիմնարկներում կան հատուկ խցեր, որտեղ պահվում են միասեռականները: Նա ընդգծեց, որ այդ խցերը գտնվում են անբարենպաստ վիճակում` կեղտոտ են, չեն ջեռուցվում, լուսավոր չեն: Դիտորդն առանձնացրեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկը` նշելով, որ այնտեղ միասեռականները եւ հետերոսեքսուալները նույն խցերում են պահվում:

«Միասեռականներին հանձնարարվում են ամենաստորացուցիչ աշխատանքները, այսինքն` մաքրել սանհանգույցները, հատակը, կոշիկները, աղբը: Նրանց անմարդկային ձեւով են վերաբերվում. Միասեռականները չեն կարող օգտվել նույն ճաշարանից, նույն սպասքից` նրանց համար առանձնացված է հատուկ սպասք, եւ սպասքը լինում է ինչ-որ նշանով: Հնարավոր է, որ հետերոսեքսուալ եւ միասեռական սեռական հարաբերությունը լինի, բայց գողական մտածելակերպից ելնելով, եթե հետերոսեքսուալը սեռական ակտի ժամանակ զբաղեցրել է տղամարդու դերը, ապա ինքը միասեռական չէ»,- ասաց Սերգեյ Գաբրիելյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031