Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարիտյան. «Իսկ ի՞նչ արժե կոշիկի գինը Վիեննայում» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 26,2014 15:39

Այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողները նախարարից փորձեցին պարզել նրա դիրքորոշումը Հայաստանում գոյություն ունեցող մենաշնորհների մասին:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը նախարարին հարց ուղղեց` «Մեր տնտեսությունն այնքան մոնոպոլիզացված եւ օլիգոպոլացված է, որ լայն սպառման ապրանքների մեծամասնությունը մի քանի անգամ ավելի թանկ են, քան Եվրոպայում: Կարո՞ղ եք որեւէ երկրի օրինակ բերել, որը նման մոնոպոլիզացված, կենտրոնացված տնտեսություն ունի եւ զարգացել է որակապես»:

«Հետաքրքիր հարց եք տալիս, տեսական հարց է, տեսական պատասխան կտամ, որովհետեւ մենաշնորհ ասելով, պիտի նկատի ունենաք նաեւ պետական մենաշնորհը»,-արձագանքեց Կարեն Ճշմարիտյանը:

Հայկ Գեւորգյանն էլ ավելի առարկայական հարցն ուղղեց, ցույց տալով Վիեննայի սուպերմարկետներից մեկի լայն սպառման ապրանքներից մեկի գնի լուսանկարը. «Վիեննայի կենտրոնում գտնվող սուպերմարկետում բանանն արժե 88 ցենտ, այսինքն` 450 դրամ, Հայաստանում` 1050 դրամ է, ինչո՞ւ է Հայաստանում այսքան թանկ»:

IMG_7147

Լրագրողի այս հարցին Ճշմարիտյանն ասաց. «Չգիտեմ դա (նկատի ունի լուսանկարը Ն.Բ. ) որտեղից է, պարտավոր չեմ հավատալ դրան: Այդ նույն Վիեննայում, եթե դուք գնաք խանութ, կարող է բանանը լինի 5 եվրո, կարող է ինչ-որ ապրանքի հետ փոխանակել է, կարող է լիկվիդացման շեմին է, էժան է վաճառում: 50 հատ օրինակ բերեմ ինչո՞ւ  կարող է էժան լինել»:

Հայկ Գեւորգյանն էլ ավելի պարզեցրեց հարցը, նշելով, ու ապացուցելով, որ մեզ մոտ մենաշնորհի ու օլիգոպոլացված տնտեսության պատճառով են լայն սպառման ապրանքները մի քանի անգամ թանկ իրական շուկայական գնից:

Ապա նախարարն ավելացրեց. «Ես չեմ ասում մենաշնորհները լավ բան են, ընդհանրապես: Խնդիրը մենաշնորհը չէ, խնդիրը դրա չարաշահումը չթողնելու մեջ է: Եթե ասենք արգելում ենք Հայաստանում մենաշնորհը… մեր երկրում ցանկացած խոշոր արտադրություն կլինի մենաշնորհ»:

Հայկ Գեւորգյանը, կարելի է ասել` խնդիրը «ծամեց ու դրեց սեղանին». ավելի պարզ բացատրելով` որ տվյալ տնտեսվարողը բանան կամ շաքարավազ է ներկրում, եւ ուղղակի ու անուղղակի կերպով արգելում է այլ տնտեսվարողներին նույն ապրանքը ներկրել Հայաստանի Հանրապետության տարածք:

Հետո նախարարը հետաքրքրվեց` «Իսկ ի՞նչ արժե Վիեննայում կոշիկի գինը. գոնե նենց մեկին այդ հարցը տվեք, ով Վիեննայում չի եղել, կամ Վ տառը չգիտի»

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031