Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 5 միլիարդ պարտքից 60 միլիոն դրամ չգտավ (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 26,2014 15:03

«Մարդիկ Նոր տարվա շեմին կանգնել են կոլապսի առջեւ, մի կոպեկ փող չունեն, իսկ  կառավարությունը, որը  «Նաիրիտին» պարտք է  5 միլիարդ դրամ, 60 միլիոն չգտավ»,- այսօր նախագահական նստավայրի դիմաց «Նաիրիտի» աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ ասաց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

Նա կառավարության երեկվա պատասխանը նաիրիտցիների պահանջներին համարում է արհամարհանք ժողովրդի նկատմամբ. «Չէր կարելի նման կերպ վարվել մարդկանց հետ, որոնք առանց մի կոպեկի են մնացել: Այստեղ հավաքվածներից մոտ 300-ը աշխատանքից ազատվածներ են, որոնք վերջին մեկ ամսվա աշխատավարձը նույնիսկ չեն ստանում: «Նաիրիտն»  այսօր դիմում է կառավարությանը, եւ կառավարությունը պետք է կարողանա միջոցներ գտնել մարդկանց խնդիրները լուծելու համար:  Եւ անընդհատ շեշտել` գնացեք ձեր սեփականատիրոջից ուզեք, եկեք կառավարություն, ուղղակի հիմք չունի, որովհետեւ կառավարությունը նույնպես սեփականատեր է, 10 տոկոսի սեփականատերն է ու մի քանի անգամ նշվել է, որ նախորդ տարիներին կառավարությունը մեկ լումայի ներդրում էլ չի արել: Միայն սեփականատերն է արել , լավ է արել, թե սխալ է արել, թող ճշտեն իրավապահները: Այս պահին կառավարությունը, որը ձեռքերը լվացել ու քաշվել է «Նաիրիտից», իրավունք չունի էդպես վարվել մարդկանց հետ: Երբ որոշումներ են կայացվում ոչ հօգուտ  նաիրիտցիների, կառավարության որոշումների մեջ կա, իսկ երբ աշխատավարձերին է վերաբերում, ուղարկում են ամեն ինչի մոտ, բացի կառավարությունից»:

Նաիրիտցիներին նախագահական նստավայրում դեռ չեն ընդունել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031