Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Բանդայի գործով» ամբաստանվող Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի դատավճիռը: Առաջին երեքը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Մանուկյանը՝ 11 տարվա:
Հրապարակման ժամանակ ներկա չէր մեղադրող Սասուն Խաչատրյանը, որն, ի դեպ, նույն պատժաչափով միջնորդություն էր արել դատարանում:
Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը Aravot.am-ին ասաց, որ միանշանակ բողոքարկելու է սույն դատավճիռը:
Սամվել Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանն ասաց, որ նույնպես բողոքարկելու է, քանի որ չի կարող հանդուրժել, որ դատապարտված իր պաշտպանյալը անմեղ մարդ է:
Կարդացեք նաև
Ուշագրավ է այն, որ այս գործի դատաքննության փուլում ինքնասպան եղած Արման Դալլաքյանի 30 հազար դրամ գումարի վրա արգելանքը թողնվեց անփոփոխ, իսկ գործից անջատված մասով Քյարամ Ամոյանի մասին՝ տեսանյութում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ