Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատված աշխատակիցը  երջանկություն մաղթեց մշակույթի նախարարին

Դեկտեմբեր 26,2014 13:37

Տեղեկացրել էինք, որ Ամանորի շեմին ՀՀ մշակույթի նախարարության մի խումբ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու մասին դիմում են գրել, նախարարն էլ դրանք անմիջապես մակագրել է:  Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ, ռեժիսոր, դերասան Արամ Գյուրջյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառով է հեռացել նախարարությունից: Ի դեպ, նրա «շեֆը»՝ վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանն էլ էր դիմում գրողների թվում:

«Իմ հիմնական մասնագիտությունը ստեղծագործական բնույթի է, ինչը վերջին երկու տարվա ընթացքում բավականին տուժեց: Առաջիկայում  ստեղծագործական պլաններ կան, որոնց  այս աշխատանքը խանգարում էր: Ու դիմում գրելս պայմանավորված է նրանով, որ ուզում եմ վերադառնալ այն դաշտը, որտեղ ավելի շատ եմ իմ տեղում »,- ասաց վարչության նախկին պետի նախկին տեղակալը:  Նա չցանկացավ «փակագծեր» բացել իր ստեղծագործական ծրագրերի մասին. «Անակնկալ է, երբ դա հայտնի դառնա, ձեզ համար  էլ հետաքրքր կլինի: Պրոդյուսինգով զբաղվող իմ գործընկերները միշտ խորհուրդ են տալիս ավելի ուշ բացել փակագծերը, որպեսզի նախագծերը դրանից ավելի շահեն: Միայն կասեմ, որ մասսայական բնույթի նախագիծ է, բայց զվարճալի չէ»:

Իսկ ի՞նչ կմաղթի մշակույթի նախարարին: «Ե՛վ նախարարին, ե՛ւ գործընկերներին, «Առավոտի» անձնակազմին ես կմաղթեմ մեծ անձնական երջանկություն: Ես քրիստոնյա մարդ եմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ heqiatfilm.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031