Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում ամանորն անցկացնելու համար մեկ անձին անհրաժեշտ է նվազագույնը 200 հազար դրամ

Դեկտեմբեր 26,2014 13:33

Ամանորին Ծաղկաձորում եւ Դիլիջանում 5-ից 6 օր հանգստի համար նախատեսված փաթեթների գները սկսում են 200 հազար դրամից եւ հասնում մինչեւ 1 մլն դրամի: Այսօր «Հենարան» ակումբում այս տվյալները ներկայացրեց «Joy Tour» տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը:

Գործակալության տնօրենի խոսքով՝ փաթեթն իր մեջ ներառում է գիշերակացը, մեկանգամյա սնունդը, ամանորյա ծրագիրը: Մինչդեռ, ըստ բանախոսի, հյուրանոցներում տեղեր դեռեւս կան, քանի որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ նման մեծ գումար վճարել հանգստի համար:

Բանախոսը նշում է, որ նման բարձր գնով Հայաստանում հանգստանալու փոխարեն, իրենց հաճախորդները նախընտրում են մեկնել արտերկիր՝ ոչ միայն ավելի մատչելի, այլեւ ավելի բազմազան եւ հետաքրքիր հանգստի համար. «Եթե Եվրոպայի կենտրոնում ես կարող եմ մնալ գիշերը վճարելով 30 եվրո, ապա ես Ծաղկաձոր չեմ գնա այս գումարով: Միայն ավիատոմսի գինն է, որ թանկացնում է փաթեթի գինը»,-նշում է Լիլիթ Ալեքսանյանը:

«Ամանորին մեկ անձի համար Եգիպտոսում, Դուբայում հանգստանալու համար փաթեթի գինը սկսվում է 700 ԱՄՆ դոլարից եւ հասնում մինչեւ 1000 ԱՄՆ դոլար»,-տեղեկացրեց բանախոսը: Իսկ Եվրոպայում երեք աստղանի հյուրանոցում հանգրվանելու համար անհրաժեշտ է վճարել մոտ 800 ԱՄՆ դոլար. «Ամենամատչելի փաթեթները Եգիպտոսում են, այդ իսկ պատճառով մեր քաղաքացիները ավելի շատ նախընտրում են հանգստանալ այնտեղ»:

Ինչպես նաեւ հայաստանցիները նախընտրում են ամանորը մեզ մոտ անցկացնելու փոխարեն, մեկ գիշերվա համար 50 ԱՄՆ դոլար վճարելով, անցկացնել իրենց հանգիստը հարեւան Վրաստանում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031