«Նաիրիտի» աշխատակիցները այս պահին բողոքի ակցիա են սկսել Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց: Նրանք բողոքի երթով են հասել այստեղ «Նաիրիտից»: Իրենց պահանջների վերաբերյալ կառավարության երեկվա պատասխանը աշխատակիցներին չի գոհացրել եւ նրանք պնդում են, թե այստեղից չեն հեռանալու մինչեւ նախագահը չլսի ու չկատարի իրենց պահանջները: Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի խոսքով՝ «Կառավարության պատասխանը լղոզված էր ու ոչինչ չասող: Ասում են՝ գնացեք սեփականատիրոջից ուզեք: Կառավարությունն էլ 10%-ի սեփականատերն է»: Ըստ նրա՝ փետրվարից 6-ից ավելի քան 2000 աշխատակից «Նաիրիտում» աշխատանք էլ չի ունենալու:
Այս պահին աշխատակիցները վանկարկում են՝ «Աշ-խա-տա-վարձ», «Վերադարձրեք մեր փողերը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ