Այսօր առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակ և հայտարարել, որ «գրասենյակը փակելու» դատարանի որոշում ունեն:
Ինչպես հաղորդում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, դատախազության աշխատակիցները անջատել են գրասենյակի հեռախոսները և ինտերնետը և աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ համակարգիչներին: