«2014-ը որեւէ բանով աչքի չընկավ: Հայաստանը որդեգրեց Մաքսային միությանը միանալու քաղաքականություն, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը Պուտինի մտրակի ազդեցության տակ այդպիսի որոշում ընդունեց»,- այսօր «Երկու երես» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես ամփոփեց տարին:
Նա ասաց, որ շատ անակնկալ Եվրոպան որոշեց շարունակել իր հարաբերությունները ՀՀ-ի հետ, բայց եվրոպական քաղաքականության մասնակիցները իրենց շատ սխալ պահեցին, որը թույլ տվեց, որ Պուտինը ոգեւորվի եւ տեղի ունենան ուկրաինական գործընթացները:
Անդրադառնալով Եռյակին՝ նա ասաց , որ նյութն է այդ բոլոր ուժերի ուղեղին տիրել, բացառությամբ «Ժառանգության». «Եռյակում սատանայի սպասավորներն են, ստրատեգիական հարցերում Սերժ Սարգսյանից ոչնչով չեն տարբերվում եռյակի ուժերը»:
Պարույր Հայրիկյանն անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ կուսակցությունների հետ քննարկումներ անելու. «Գագիկ Ծառուկյանը հրավիրում է ինչ-որ կուսակցությունների՝ միասին հարցեր քննարկելու: Դա լավ է: Բայց ես Գագիկ Ծառուկյանի հետ ունեմ փորձ, իրեն շատ անշնորհք է պահել՝ որպես մարդ: Կոնկրետ ասեմ ինչի հետ է կապված՝ «Աիմավան»-ում եկեղեցու կառուցման հետ կապված ես տեսա, որ նա այն որակը չի ներկայացնում»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը խնդրեց հստակեցնել, թե կոնկրետ ինչ է արել Գագիկ Ծառուկյանը: Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Եկեղեցու առիթով լավ սկիզբ էր, ինքը ինչ-որ չափով օժանդակեց, մի 5 տոկոսով եկեղեցու կառուցման աշխատանքներին մասնակցեց: Ես եկեղեցին կառուցում էի՝ ի հիշատակ իմ զինվորների: Բայց հետո եկավ մի փուլ, որ ֆիլմ պետք է ցուցադրվեր, մենք իրար հետ խոսեցինք, հանկարծակի ինքն անհետացավ իր մարդկանց հետ: Շնորհքով մարդն իրեն այդպես չի պահում: Դա անշնորհք երեւույթ էր: Դրանից հետո ես չեմ առնչվել իր հետ: Պատկերացնո՞ւմ եք, իրար հետ խոսում ենք, ֆիլմը պատրաստ է, մարդ է ուղարկում ու ինքը անհետանում է: Այդ մարդուն էլ օգնականները զանգահարում են, սարսափած հեռախոսն անջատում է: Ես հասկացա, որ գործ եմ ունեցել բառի ամենախորը իմաստով իմ երեսին լավ խոսող, բայց հետեւիցս….չեմ ուզում խորանալ: Կարեւորն այն է, որ եթե գործարար մարդը սիրում է իր ժողովրդին, պիտի հարգի Սահմանադրությունն ու թռնի քաղաքականությունից: Ոչ թե գնա, այլ թռնի: Կամ էլ բիզնեսը տա ուրիշին, գաղափարով ստեղծի: Եթե փողով կուսակցություն ես ստեղծում, դու այլասերում ես ժողովրդին»:
Ըստ Հայրիկյանի, եթե որեւէ գործարար օլիգարխ ուզում է լավ բան անի, դա քաղաքականությունից փախնելն է. «Եթե օլիգարխ ես, տնտեսությամբ զբաղվիր, հակառակ դեպքում քեզ կոչում են սակավապետ, այսինքն, քիչ մարդկանցով երկիրը տիրելու գաղափարի կողմնակից: Բայց որ մարդկանց փորձում է հավաքել, թող հավաքի, բայց Սահմանադրությունն արգելում է գործարարներին զբաղվել քաղաքականությամբ»:
Նա հայտարարեց, որ պատրաստվում են քաղաքական ուժերի հետ քննարկել, ԵՏՄ-ին դեմ տրամադրված, ազատ ու անկախ ՀՀ-ին կողմ մնալ շարունակող ուժերին առաջարկել համախմբվել եւ միասնական ճակատ ստեղծել:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ այս տարի իր նվերը ժողովրդին կլինի իր բանտային հուշերի ժողովածուն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Շատ ցավալի է տեսնել, որ երբեմնի կշիռ ունեցով քաղաքական գործիչն այսօր նման արտահայտություններ է իրեն թույլ տալիս: Պարոն Հայրիկյանն այսօր ըստ էության քաղաքական դիակ է ու նմանատիպ հարցազրույցներով և մեծ-մեծ խոսելով փորձում է դարձյալ ուշադրությունն իր կողմ գրավել: Վերջիվերջո, քաղաքական գործիչին նրա արարքներով են դատում, ու վերջին տարիների Հայրիյանը գործ չի էլ արել:
Պարույր Հայրիկյանը կաշվից դուրսա գալիս, էնքան որ իր նկատմամ հետաքրքություն առաջացնի: Եռյակին փնովելը դրան հասնելու վատագույն մարտավարությունն է, քանի որ Եռյակն այսօր ռեալ քաղաքական ուժա, ծանրակշիռ ու վստահություն վայելով: Եթե էդքան թափով քաղաքական գործիչա, ինչու՞ ԱԻՄը բազմահազարանոց հանրահավաքներ չի անում կամ չի փորձում մի բան փոխել երկրում: Թնովելը միշտ էլ հեշտա: Հիշացնեմ Հայրիկյանին, որ այսճր Եռյակի խորհրդարանական և արտախորհրդարանական աշխատանքի շնորհիվ է, որ ռեալ քայլեր են արվում երկրում առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ:
Սատանայի սպասավո՞րս որն ա: Էս մարդն երևումա օրը մեծություն մի քիչ խառնումա ինչ ինչոցա: Ասա Պարույր Հայրիկյան, նախքան անձին կամ քաղաքական միավորման պախարակելն ու ճոռո-ճոռո խոսալը մտածիր, էլի… ինչ ասեմ, նա արդեն քաղաքական դաշտի ուրվական է, ում խոսքը կշիռ իսկ չունի: Հիմա սենց էժանագին կերպով ռեյտինգ հավաքելով հաստատ իրեն բացի վարկաբեկելուց էլ ոչ մի բան էլ չի անի:
Պա՛հ: Մի էնպիսի պատոսով էլ ասումա, կարելի ա մտածել, ինքը սուրբա: Լուրջ քաղաքական գործիչն իրան թույլ չէր տա նման հարցազրույց տալ, նման դրվագներ հանրությանը հրամցնել: Տպավորությունա ստեղծվում, որ էս մարդը միմիայն փնովելուց ա լավ: Ասա ինչքա՞ն կարելի ա նման մեթոդներով փորձել “աչոկ” յավաքել քաղաքական դաշտում: Ամոթ էլ ա:
Ժամանակը՝ ամեն ինչ կդնի իր տեղը,եկեք չշտապենք…
Եվ ինչու*է այս մարդուն թվում, թե հայը չի ճանաչում իր ազգային ենթատեսակները:Պարզապես իմաստունը լռում է, խելոքը` որոնում, հիմարը` կշռում:Վրեժխնդիրն է երբեմն խոսում, որ վերջում լռի:Լիմիտի խնդիր է:Ամեն դիմակ իր լիմիտն ունի, ամեն շահ իր կշեռքը:Կշռաքարերը մնացին պրիմիտիվ անցյալում:Հայու*մ և Հայրիկ յանում: