Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր շարժում է մեկնարկում՝ «հակաբարեփոխական». «Հրապարակ»

Դեկտեմբեր 26,2014 11:46

Ծափեր եւ օվացիաներ չեն լինի։ Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԵՏՄ-ացմամբ ավարտվել է նաեւ «համաժողովրդական շարժման» նախընթաց փուլը՝ ծափերի եւ օվացիաների ժամանակաշրջանը, երբ հրապարակներում խոսում էին իշխանությանը ներկայացված 12 կետերից։ Գագիկ Ծառուկյանը, առհասարակ, դեմ է բոլոր տեսակի ցնցումներին։ Նա շարժումը Երեւանից տեղափոխեց մարզեր եւ գյուղական շտաբներ։ Այսօր նա շարժումը հետ է բերում Երեւան, բայց դահլիճային ցիվիլ տարբերակով, որպեսզի չլինեն հայհոյանքներ, «Սերժիկ, հեռացիր» կոչեր եւ իշխանափոխության պահանջով չնախատեսված այլ բարձրաձայնումներ։ Կարելի է ասել՝ հունվարի 20-ին Հայաստանում սկսվելու է բոլորովին նոր մի բան, որի համար հարկ կլինի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական անվանում մտածի։ Այդ նոր իրարանցումը «հակաբարեփոխական» չես անվանի, դա կխրտնեցնի ժողովրդին։ Կարծում եմ՝ կարելի է հասարակական շարժումներից օրինակ

վերցնել։ Ասենք՝ «Սերժիկ, չես փոխի» կամ՝ «Չփոխենք, որ փոխենք»։ Մի քիչ շուտ է «Ծառուկյան, առաջ» կարգախոսի համար, թեեւ ով գիտի, թե իրենք երբ են մտածում իշխանափոխություն անել։ Առաջիկա փետրվար-մարտին Սերժ Սարգսյանն իր կարծիքն է հայտնելու բարեփոխումների հետագա ճակատագրի մասին։ Իսկ եթե Սերժ Սարգսյանը դարձյալ հետաձգի կամ, տեսնելով, որ սահմանադրական փոփոխությունների հարցով անհրաժեշտ կոնսոլիդացիա չկա, ընդհանրապես ձեռք քաշի բարեփոխումների գաղափարի՞ց։

Կարծես հասկացանք արդեն, թե ինչու է ԲՀԿ-ն համաժողովը հունվարին անում եւ ոչ թե փետրվարին կամ գարնան գլուխ։ Բայց մի ուրիշ բան էլ է կարծես պարզվում։ Հասկանալի է դառնում, որ ԲՀԿ-ն իշխանություններից ուրիշ պահանջ չունի, բացի սահմանադրությունն անփոփոխ թողնելը։ Սա

արդեն հետաքրքիր է։ Հետաքրքիր է այն առումով, որ այս նոր պայքարին, եթե եռյակը դեռ կենդանի է, պետք է ինտեգրվեն նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ի հանգույն խելամիտ կեցվածք որդեգրեն իշխանությունների հանդեպ՝ իշխանափոխության գործը 100 տոկոսով Գագիկ Ծառուկյանին վստահած։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031