Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ ուր կհասնի տրանսֆերտների նվազումը. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 26,2014 11:47

Սպասվող տրանսֆերտային հոսքերի առումով Կենտրոնական բանկի լավատեսական կանխատեսումներն այդպես էլ չարդարացան։ Դրանք ոչ միայն չավելացան, այլեւ գրանցվեց էական անկում։

Համաշխարհային ճգնաժամից հետո ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային նպատակով Հայաստան ուղարկվող գումարներն անցած տարի հիմնականում վերականգնվեցին։ Սակայն այս տարի դարձյալ նվազեցին։ Տարեսկզբի տասը ամիսների տվյալներով՝ անկումը կազմեց 1,9 տոկոս։

Թեեւ հայտնի չեն տարեվերջյան երկու ամիսների ցուցանիշները, այնուհանդերձ կասկած չկա, որ անկումը շատ ավելի մեծ է լինելու։ Հաշվի առնելով տրանսֆերտների կրճատման տեմպը, չի բացառվում, որ հասնի ընդհուպ մինչեւ 10-15 տոկոսի։

Նման երեւույթ չէր արձանագրվել 2009թ. հետո, երբ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով ռուսական շուկայից կատարվող ոչ առեւտրային բնույթի փոխանցումները միանգամից նվազեցին 34 տոկոսով (կամ 467 մլն դոլարով)։

Դեռեւս տարեսկզբին ակնհայտ էր, որ Հայաստան ուղարկվող տրանսֆերտային հոսքերի առումով կան որոշակի ռիսկեր։ Դրանք կապված էին գերազանցապես ռուսական շուկայի հետ։ Մի կողմից տնտեսության մեջ եւ ֆինանսական ոլորտում, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, բացասական սպասումները, մյուս կողմից՝ միգրացիոն ավելի խիստ քաղաքականությունը նվազեցրին ակնկալիքները ռուսական շուկայից։ Մեծ թվով հայաստանյան քաղաքացիներ զրկվեցին ռուսական շուկայում աշխատելու հնարավորությունից։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031