Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնաճը չի ազդի շոուբիզնեսի վրա. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 26,2014 11:44

Տնտեսական վիճակը, դրամի արժեզրկումը հանգեցրել են համընդհանուր գնաճի։ «Չորրորդ իշխանությունը» հայտնի երգչուհի Ալլա Լեւոնյանից հետաքրքրվեց, թե հաշվի առնելով ֆինանսական ներկայիս իրավիճակը՝ արդյոք հայ երգիչները պատրաստվո՞ւմ են բարձրացնել համերգների տոմսերի կամ էլ կորպորատիվ միջոցառումներին երգելու արժեքները։

«Ո՛չ, էլ ո՞ւր բարձրացնենք, ո՞նց կկարողանան մարդիկ գալ համերգին, ընդհակառակը, կարծում եմ՝ կամ պետք է պահպանել, կամ գոնե մի քիչ իջեցնել, որպեսզի մարդկանց մատչելի լինի»,- նկատեց երգչուհին՝ շեշտելով, որ վերջին շրջանում իջել է նաեւ հայկական էստրադայի պահանջարկը։ Ըստ Ալլա Լեւոնյանի՝ պահանջարկի նվազումը պայմանավորված է հենց բարձր գների առկայությամբ։ Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է պահանջարկի նվազումը պայմանավորված լինել նրանով, որ հայաստանյան հանդիսատեսը սկսել է չլսել հայ էստրադային երգիչներին՝ Լեւոնյանն արձագանքեց. «Լավ կլիներ, եթե մեր հանդիսատեսը որոշի լսել ավելի որակյալ երաժշտություն»:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031