Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատոնական սրացումներ Ադրբեջանից. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 26,2014 11:05

Մեկնաբանելով հերթական դիվերսիոն գործողությունը՝ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Ադրբեջանը վաղուց արդեն դարձել է ահաբեկչական, ֆաշիստական պետություն։ Իհարկե, մենք ակնկալում ենք նման խախտումներ, ամեն եկող տարվա նախաշեմին գտնում ենք, որ հակառակորդը կարող է էլի խախտել զինադադարը։ Դրա համար՝ ամեն ինչ իրականացվելու է, որպեսզի տարածաշրջանում պահպանվի խաղաղությունը եւ սահմանների անառիկությունը։ Իրենք, ընդհանրապես, այս տոնական օրերին հատուկ ակտիվություն են ցուցաբերում, եւ պաշտոնական Ստեփանակերտը արդեն մի քանի տարի է դիմել է ԵԱՀԿ ԱԽ համանախագահներին առաջարկելով, որպեսզի կողմերը զերծ մնան զինդադարի խախտումներից միջազգային, ազգային տոներին, բայց Ադրբեջանը ոչ միայն մերժում է, այլ հենց այդ տոներին էլ ավելի կոպիտ ձեւով է խախտում զինադադարի ռեժիմը։ Օրինակ՝ 1991թ. դեկտեմբերի 31-ին ադրբեջանցիները յուրովի են «շնորհավորել» արցախցիների Նոր տարին՝ աննախադեպ ռմբակոծության ենթարկելով Ստեփանակերտը։ Սա հիշում ենք եւ միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի թշնամու ցանկացած ոտնձգություն կասեցվի»։

Դավիթ Բաբայանը նշեց, որ վերջին դիվերսիայի հետեւանքով հակառակորդը ունի կորուստներ, նյութական, թե մարդկային՝ դա մոտ ժամանակներում պարզ կլինի։

Նախօրեին՝ դեկտեմբերի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է իր 53 ամյակը։ Բաբայանը չբացառեց, որ վերջին դիվերսիոն ներթափանցումը կարող է սրա հետ եւս կապ ունենալ. «Չի բացառվում, որ որոշ այսպես կոչված «զորավարներ» ՊՆ-ի կողմից փորձել են նվեր մատուցել իրենց «գերագույն գլխավոր հրամանատարին»։ Կարծում եմ, որ այդ նվերը մատուցվել է՝ ուղղակի հակառակ արդյունքներով»,- եզրափակեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031