Ազգային ժողովի 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանն ավարտվեց, բայց Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրն այդպես էլ քվեարկության չդրվեց:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կոչ է անում զերծ մնալ այլ մեկնաբանություններից։ Ծրագրի չհաստատման հարցին ի պատասխան էլ հիշեցնում է ԱԺ գերհագեցած աշխատանքը։ ՀՀԿ-ական պատգամավորին հարցրինք՝ գուցե անհամաձայնությո՞ւն կա ՎՊ ներկայացրած ծրագրի հետ կապված, եւ փոփոխությունների առաջարկներո՞վ են հանդես գալու ու նոր միայն հաստատեն կամ չհաստատեն Պալատի գործունեության ծրագիրը։ «Պատգամավորների կողմից հարցադրումները, ելույթները եւ քննարկումներն ինքնին առաջարկություններ են»,- ասաց նա, բայց այդպես էլ որեւէ կոնկրետ առաջարկի մասին չխոսեց։
Թեեւ նախորդ տարիներին նման նախադեպ չի գրանցվել, բայց Սահակյանը հորդորեց հարցը չքաղաքականացնել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում